o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՍՊՈՐՏԻՆ

08.05.2019 22:20 ՍՊՈՐՏ
«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ»	ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՍՊՈՐՏԻՆ

Հայաստանում հետնապահ եւ թույլ զարգացած մարզաձեւերն ավելի ճանաչելի դարձնելու ծրագրեր են մշակվում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Մայիսի 17-18-ին Երեւանում անցկացվելու է սպորտային պարերի մինչեւ 21 տարեկանների աշխարհի առաջնություն, ինչպես նաեւ՝ օգոստոսին տեղի կունենա խճուղային հեծանվավազքի «Տուր դը Արմենիա» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 100-ից ավելի հեծանվորդներ: Այս տեղեկությունները հայտնեց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է համագործակցությունը Ռոստովի մարզում

«Կարեւորագույնն այս տարի՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի օրենքի մեջ փոփոխություններ ենք կատարելու, նոր խմբագրությամբ ենք ներկայացնելու օրենքը: Դա շատ սպասված է, եւ դրանով կարգավորվելու են սպորտի ոլորտի շատ հարցեր»,- ասաց նա: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության՝ ԿԳ նախարարության հետ միաձուլումից հետո նախադպրոցական հիմնարկներն էլ կունենան ֆիզկուլտուրա առարկան: Ղազարյանը նաեւ նշեց, որ քաղաքաշինության կոմիտեի հետ ունեն պայմանավորվածություն, որ Հայաստանի բոլոր համայնքները պետք է ապահովվեն մարզաբազաներով: «Բոլոր համայնքները պետք է ունենան մարզաբազաներ: Խնդրել ենք, որ նախահաշվարկներն իրականացվեն երեք տեսքով՝ բազմաֆունկցիոնալ մարզադահլիճ, լողավազան եւ հրաձգարաններ: Դրանք այն հիմնական մարզաբազաներն են, որոնց կարիքն այսօր շատ ունենք: Այդ ամեն ինչն իրականացելը հեշտ է, չենք ասում մեծ գումարներ են պետք, ուղղակի պետք է սկսել ու իրականացնել»,- նշեց Ղազարյանը: Ըստ նախարարի` կառուցվելու է բարձրագույն վարպետության դպրոց: «Այս տարի մեկնարկը կտանք, մյուս տարի արդեն կկառուցվի: Կարեւորում ենք դրա հիմնադրումը, որովհետեւ այսօր մանկապատանեկան մարզադպրոցներում 18 տարեկանից բարձր տարիք ունեցողներն իրավունք չունեն ներկա գտնվել դպրոցներում, իսկ այս կառույցը բոլոր այդ հարցերը կլուծի»:

Գոնե ֆիլմ նկարեին սպորտսմենուհի, այլ ոչ թե սեռափոխվածի կյանքի ու սիրո մասին. Հոգեբան

Կարճ ասած, չքնաղ խոստումների պակաս չկա: Բայց եթե խոստումները բավական լինեին ինչ-որ բան անելու համար, Հայաստանը վաղուց դրախտ դարձած կլիներ: Իսկ ահա սպորտի պարագայում վիճակը սա է. միայն այն, որ ոլորտը ունենում է ղեկավար մարմնի կարգավիճակի նվազեցում՝ նախարարությունից այլ նախարարության կցորդ դառնալով, արդեն իսկ կասկածի տակ են հայտնվում հեռանկարները: Հաջորդը. զարգացման համար, այդ թվում՝ համայնքային մակարդակով մարզական հաստատություններ հիմնելու, բնականաբար, մեծ փողեր են պետք, եւ հաստատ դրանք հատկացնող չի լինի: Առավել եւս, կցորդի կարգավիճակ ունեցող ոլորտին: Արդյունքում, ունենք հերթական «հեղափոխական» խոստումը, մինչդեռ այդ բոլոր «հեղափոխական» խոստումների իրական արժեքը արդեն բոլորն են պարզ տեսնում:

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА