o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նազենի Ղարիբյանը ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր օպերայի դեմ բողոք են գրել». Աննա Կոստանյան

08.05.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«Նազենի Ղարիբյանը ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր օպերայի դեմ բողոք են գրել». Աննա Կոստանյան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու Նազենի Ղարիբյանի հրամանը ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ եւս անհիմն է համարում եւ ներկայացնում մի քանի հակափաստարկներ.

Ճանապարհ. Երգում է պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի դուստրը

«Օպերային թատրոնի աշխատակիցների կողմից ձեւավորված նախաձեռնության խմբի անդամները մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո օպերային 12 էջի սահմանում ներկայացրել էին իրենց հակափաստարկները, հիմնավորելով այն իրավական հիմքերը` Օրբելյանի բոլոր գործուղումների, նրան վերագրվող ֆինանսական կորուստների եւ այլ հարցերի առնչությամբ: Այս օրերին շրջանառվում է, որ թատրոնում հայտնաբվերված 92մլն դրամի պարտքը կամ կորուստը, որը հայտնաբերել են վերահսկիչ մարմինները, եւ որի մասին բարձրաձայնել է մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, կատարվել է 2014-16 թթ. «Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի» կողմից, որը ստեղծվել է օպերային  կից` 2014 թվականին: Այդ 92 մլն դրամի պակասորդ պարտքը կուտակվել է Օրբելյանից շատ առաջ, այսինքն`  2014-16 թթ., մինչեւ Օրբելյանի նշանակումը: Մինչդեռ Օրբելյանը նշանակվել է 2017 թվականին: Իմ տեղեկություններով` մի քանի օր առաջ Մշակույթի նախարարությունը` ի դեմս Նազենի Ղարիբյանի, ֆինանսական աջակցություն է  ցուցաբերել տարբեր ֆոնդերին, հասարակական կազմակերպությունների մշակութային ծրագրերի իրականացման համար, որոնց թվում նաեւ թատրոնի աջակցման հիմնադրամին, մինչդեռ մերժվել են այն ծրագրերը, որոնք իրապես ավելի արժանի են եղել որպեսզի ստանան պետական ֆինանսական աջակցություն: Նազենի Ղարիբյանը, որը հանդիսացել է հանձնաժողովի նախագահը, ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր օպերայի դեմ բողոք են գրել: Իսկ այն համոզմունքը, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար պարոն Օրբելյանի նշանակումը անօրինական է եղել, առնվազն չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքի 5-րդ գլխում ՀՀ պատվավոր կոչումների մասին սահմանմամբ հոդված 28-ում ասվում է, որ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին եւ ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմեյստերներին, կոնցերտմեյստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին ցուցաբերած վարպետությանբարձրարվեստ բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, բեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու եւ արվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար: Սա ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի հասկանանք, որ  գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական գործունեություն է իրենից ենթադրում եւ առնվազն չի համապատասխանում Մշակույթի նախարարության կողմից բերված այն  պնդմանը, որ գեղարվեստական ղեկավար եւ ստեղծագործական ղեկավար պաշտոնները չեն կարող համադրվել»:

«Սա պատերազմ է». «Ոսկե ծիրանում» մրցանակի արժանացավ տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմը

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА