o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրբելյանը Փաշինյանից արձագանք չստանալու դեպքում կդիմի դատարան

08.05.2019 21:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օրբելյանը Փաշինյանից  արձագանք չստանալու դեպքում կդիմի դատարան

Օրերս ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի թեթեւ ձեռքով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ազատվեց տնօրենի պաշտոնից: Ազատման հրամանից հետո հաջորդեցին օպերային թատրոնի աշխատակիցների բողոք-ակցիան ու մշակույթի գործիչների համախմբված աջակցությունը, ապա` պահանջ-նամակով ՀՀ վարչապետին ներկայացվեց Ն. Ղարիբյանի կողմից կայացված անհեթեթ որոշման չեղարկման եւ վերջինիս հրաժարականի պահանջը:

​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

Սակայն օպերային թատրոնի մի քանի աշխատակիցների իր նստավայրում ընդունելուց հետո Ն. Փաշինյանը շեշտել էր, որ իրեն ներկայացվել է 15 փաստ, ըստ որի, Ն. Ղարիբյանը Կ. Օրբելյանին ազատել է տնօրենի պաշտոնից: Ն. Փաշինյանը հանդիպման ընթացքում թատրոնի աշխատակցիներին խոստացել է, որ եթե ներկայացրած այն հիմնական խնդիրները, որով էլ արդարացվում է Կ. Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու նազենիղարիբյանական փաստարկներից գոնե մի կետը կեղծ լինի, ապա ներկայացնողն անմիջապես կպատժվի` կազատվի աշխատանքից: Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը, պայմանավորվածության համաձայն, ի հակակշիռ Կ. Օրբելյանին պաշտոնանկ անելու փաստարկների` հենց հաջորդ օրը կառավարության ղեկավարին էր ուղարկել հակափաստարկների մի խումբ: Դրանից անցել է մեկ ամսից ավելի, սակայն Կառավարությունից, ինչպես ասում են, ձայն բարբառոյ հանապատի... Երեկ թատրոնի կոլեկտիվը կրկին նամակ է գրել վարչապետին` երկրորդ անգամ հանդիպում խնդրելով, որպեսզի հստակեցնեն, թե նա ինչ դիրքորոշում ունի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնում վերականգնելու վերաբերյալՎարչապետը կարձագանքի թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մինչ այդ օպերային թատրոնի անձնակազմը հիշեցնում է, որ 23 օրից լրանում է Նազենի Ղարիբյանի ձեռքով Կոնստանտին Օրբելյանին պաշտոնանկ անելու երկու ամիսը, իսկ իրավական առումով 2 ամսվա ընթացքում աշխատանքից անհիմն ու անօրինական ազատումը Օրբելյանը կարող է բողոքարկել դատարանում: Այսինքն` չի բացառվում, որ այս ընթացքում որեւէ արձագանք չունենալով` կդիմի դատարան:

​​​​​​​«Մենք ոչ թե պատերազմում ենք իրար հետ, այլ մրցում, ինչը ողջունելի է» (Տեսանյութ)

1. Մեկ ամսից ավելի ներկայացրած հակափաստարկների համար, պարզվում է, Կառավարությունը մի կարգին իրավաբան չունի՞, որ կարողանա բավարարի կամ էլ` գոնե բացասական պատասխան տա, կամ էլ` հակափաստարկներ ներկայացնի օպերային թատրոնի աշխատակիցների ներկայացրած հակափաստարկներին: Այսինքն` սա խոսում է այսօրվա կառավարության աղքատիկ ու խղճուկ ռեսուրսների ու կադրերի մասին:

2. Եթե անգամ շեշտենք, որ Փաշինյանը ժամանակ չունի զբաղվելու Օպերային թատրոնի հակափաստարկները ուսումնասիրելով, եւ կան երկրի համար կարեւոր հարցեր, ապա այստեղ հարց է առաջանում, իսկ իրենց հիմնած «Քաղաքացու օրը» Մաշտոցի պողոտայում խորոված անելու ժամանակ ունե՞ր, Արտաշատում գյուղատնտեսական էքսպոյին մասնակցելու ու կերուխում անելու ժամանակ ունե՞ր, իսկ երկրի գլխավոր թատրոնի 600-700 աշխատակցի հարցը ուսումնասիրելու, կամ գոնե մեկ անգամ այդ թատրոնի որեւէ ներկայացմանը ներկա լինելու համար ժամանակ չունի: Այն դեպքում, երբ բազմիցս հրավիրվել է թատրոն, նույնիսկ հենց կառավարությունում օպերային թատրոնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես ասում են` իրավիճակ է փոխվել, որը ազգին տանում է դեգրադացման:

Մարզային պարային խմբերը պարապում են սուղ պայմաններում, բայց մեծ ոգեւորությամբ (Տեսանյութ)

3. Հավանական է, որ Փաշինյանի այս լռությունը պայմանավորված է հերթական պլանավորված խաղով: Այս օրերին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվելու կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքը, ըստ որի շուտով մի քանի նախարարությունների հետ միասին Մշակույթի նախարարությունը, որպես այդպիսին, գոյություն չի ունենա: Արդյունքում, նախարարությունը լուծարելով, լուծվում է Նազենի Ղարիբյանի պաշտոնանկ անելու հարցը, քանի որ Փաշինյանը օպերային թատրոնի աշխատակիցներին խոստացել էր, որ այդ հակափաստարկներից հետո եթե պարզի, որ գեթ մեկը չի համապատասխանում իրականությանը, փաթեթը ներկայացնողին կազատի աշխատանքից: Ահա թե ինչու է Փաշինյանը արհեստականորեն ձգձգում Օպերային թատրոնի հարցը:

​​​​​​​«Արմենի»-ն լավագույն երեք պարային համույթների շարքում է (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА