o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱ ՆԵՐՔԻՆ ՀՐԱՄԱՆ, ՈՐ «ԳԱՐԴԱՍԻԼ 4-Ը» ՊԵՏՔ Է ՇԱՏ ԱՐԱԳ ՍՊԱՌԵԼ»

08.05.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱ ՆԵՐՔԻՆ ՀՐԱՄԱՆ, ՈՐ «ԳԱՐԴԱՍԻԼ 4-Ը»  ՊԵՏՔ Է ՇԱՏ ԱՐԱԳ ՍՊԱՌԵԼ»

Չնայած այն բոլոր պնդումներին, որ «Գարդասիլ» պատվաստանյութը անպտղության եւ քաղցկեղի առաջացման ռեալ վտանգ է պարունակում, հանրապետության տարբեր շրջանակներում համառորեն շարունակում են պատվաստել 14 տարեկան աղջիկներին: Ավելին, վերջերս «Իրավունք» թերթը ահազանգեր էր ստացել, որ Աբովյան քաղաքում, առանց ծնողների զգուշացման, աղջիկներին տարել եւ պատվաստել էին: Այս եւ առողջապահության ոլորտի այլ աղմակահարույց հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով, անդրադառնալով կիրառվող «Գարդասիլպատվաստանյութի վտանգավորությանը, ասաց.

Վերջերս գարդասիլված նախարարը կարո՞ղ էր արյան դոնոր լինել (Բացահայտում)

 

«ԴԻՄԵԼ ԵՄ ՆԱԵՎ ԱԱԾ-ԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ»

- 2019 թվականի հունվարի 29-ին ներկայիս առողջապահության նախարարը հրաման արձակեց, որով լայնացրեց «Գարդասիլպատվաստանյութի կիրառման տարիքը: Նա այն դարձրեց 14-45 տարեկանների համար, մինչդեռ ես կներկայացնեմ չորս փաստաթուղթ, որտեղ հստակ նշվում է, որ «Գարդասիլպատվաստանյութը կարելի է կիրառել 9-26 տարեկան անձանց նկատմամբ: Այդ թվում, «Գարդասիլպատվաստանյութի թերթիկում նշված է, որ այն արգելված է 27 տարեկան անձանցԵթե անդրադառնանք վտանգներին, ապա նշեմ, որ «Գարդասիլ 4»-ի ներդիր թերթիկում նշված է, որ հետազոտված չէ՝ արդյոք այն առաջացնո՞ւմ է քաղցկեղ, ազդո՞ւմ է գեների վրա՝ տոքսիկ նշանակություն է ունենո՞ւմ, փոփոխո՞ւմ է գեներում ինչ-որ բան: Պատճառը, որ մենք դեռ այդ մասին չգիտենք, այն է, որ «Գարդասիլ 4-ը» շուկայում է 13 տարի` 2006 թվականից: Իսկ գենային փոփոխությունների մասին իմանալու համար պետք է առնվազն երկու սերնդափոխություն: Ուստի ինձ մոտ կասկածներ են առաջանում՝ արդյոք մեր հանրության շրջանակներում փորձարկումներ չե՞ն կատարվում: Կասկածներս փարատեց առողջապահության նախարարը, երբ հայտարարեց, որ մեր նման երկրները պետք է մասնակցեն կլինիկական փորձարկումների փուլին: Դրանից զատ էլ, բազմաթիվ են հրապարակումները, որ «Գարդասիլ 4-ը» առաջացնում է անպտղություն ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց շրջանակներում. ազդում է սերմնահեղուկի վրա, եւ դրա պատճառներից մեկն էլ պարունակող ալյումինն է, որը թունավոր ազդեցություն է թողնում: Այդ մասին հրապարակված շատ լուրջ հոդվածներ կան, որոնց վրա նույնպես աչք փակել չի կարելի: Հրապարակվել է նաեւ, որ «Գարդասիլ 4»-ը հակաքաղցկեղային պատվաստանյութ է, ինչն ակնհայտ սուտ է, ապատեղեկատվություն եւ հանրությանը մոլորության մեջ գցելու միջոց, քանի որ հենց «Գարդասիլ 4»-ի թերթիկում նշված է, որ այն չի բուժում քաղցկեղը: Կան նաեւ հրապարակումներ, որ «Գարդասիլ 4»-ը չի կարելի կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն վարակված են  պապիլոմա վիրուսով: Մինչդեռ ես խոսել եմ մի քանի պոլիկլինիկաների գինեկոլոգների հետ, ովքեր ինձ ասացին, որ իրենց գլխավոր բժիշկները հրաման են արձակել, որպեսզի թերապեւտները 14-45 տարեկան անձանց ուղղորդեն գինեկոլոգների կաբինետներ, որտեղ կհամոզեն քաղաքացիներին, որ անհրաժեշտ է ստանալ «Գարդասիլ 4»: Ինչ վերաբերում է կատարվող պատվաստումներին, ապա ես ահազանգեր եմ ստացել մի քանի շրջաններից եւ ոչ միայն Աբովյանից: Ճիշտ է, դրանք բանավոր ահազանգեր են՝ քաղաքացիները վախենում են շատ բարձրաձայնելուց, քանի որ տեսան, թե ինչ եղավ, երբ մի ծնող բարձրաձայնեց, անգամ վարույթ են հարուցել: Ես խոստանում եմ, որ կպարզենք, թե արդյոք ստացե՞լ են երեխաներն այդ պատվաստումը: Թեեւ վստահ եմ, որ այն կատարվել է, քանի որ կա ներքին հրաման՝ «Գարդասիլ 4-ը» պետք է շատ արագ սպառել: Մենք ունենք շուրջ 30 հազար «Գարդասիլպատվաստանյութ, որոնց ժամկետները լրանում է այս տարվա հոկտեմբերի 12-ին: Պետք է գտնեն 30 հազար հոգու եւ պատվաստեն: Եվս մեկ գաղտնիք. նախարարությունը 34 700 դեղաչափ պատվաստանյութ ստացել է 2017 թվականին, եւս 31 500-ը՝ 2018 թվականին: 66 200 դեղաչափ «Գարդասիլ 4»-ից, ըստ իրենց, կիրառել են 2225-ը, որից հետո ակտիվ աշխատել են եւ մոտավոր 5000-ի են հասցրել: Բա ի՞նչ պետք է անեն մնացած 50 հազարը: Սա իրենց համար խնդիր է: Իսկ եթե չկիրառեցին եւ հաշվետվություն չտվեցին, ապա ստիպված են լինելու գրանտի գումարները վերադարձնել: Բայց եթե ժամկետը անցնի, ինչպե՞ս են կիրառելու: Շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները լինեն զգոն, թույլ չտան, որ որոշ մարդիկ իրենց հաշվին հարստանան:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԵՎՍ ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

- Ստացվում է, որ այն քաղաքացիները, որոնք պատվաստվել են ակամայից, փորձաճագա՞ր են դարձել:

- Իմ կարծիքով՝ այո, քանի որ դրամաշնորհային ծրագրերը հիմնականում տրվում են փորձարկումների նպատակով: Առողջապահության նախարարի հրամանում մի հետաքրքիր դրվագ կա. նշված է, որ յուրաքանչյուր շաբաթ պոլիկլինիկաները տեղեկատվություն տրամադրեն նախարարությանը, թե քանի հոգու են պատվաստել, եւ ինչ ռեակցիաներ են եղել: Բացի այդ, թեեւ ցանկացած պատվաստանյութի գովազդն արգելված է գովազդի եւ դեղամիջոցների օրենքների մի շարք դրույթներով, բայց նրանք գովազդում են: Ես այդ հարցով դիմել եմ ոստիկանություն եւ հույս ունեմ, որ վարչական վարույթ կհարուցվի: Հավանաբար տեղյակ եք, որ ես դիմել եմ նաեւ ԱԱԾ-ին եւ ներկայացրել բոլոր փաստերը: Դիմել եմ մարտի 22-ին, իրենք դիմումը ստացել են մարտի 26-ին, եւ արդեն մեկ ամսից ավել է՝ որեւէ պատասխան չկա: Հաղորդում եմ ներկայացնելու ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին եւ ՀՔԾ-ին եւ հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն այս հարցին:

ԿԱՐԾԵՍ ԹԵ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԵՎՍ «ԳԱՐԴԱՍԻԼԻՑ» ՀԵՌՈՒ Է ՄՆՈՒՄ

- Փորձե՞լ եք անձամբ հանդիպել նախարարի հետ եւ նույն մտահոգությունները իրեն հայտնել:

- Ոչ անգամ որեւէ քայլ չեմ կատարել: Պարզապես գտնում եմ, որ նա պետք է, ի վերջո, ականջալուր լինի այլ մասնագետների բարձրացրած հարցերին: Կարծում եմ, որ նա գրատի մասնակիցներից մեկն է: Նշեմ, որ նախարարությունում տեղի են ունենում գաղտնի քննարկումներ, թե ինչպես պետք է գովազդել եւ իրացնել «Գարդասիլպատվաստանյութը: Նման ժողովներից մեկին ես մասնակից եմ եղել, երբ ինձ տեսան, նրանցից մեկը հայտարարեց, որ այսօր ժողովը տեղի չի ունենա:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՎԱԳ ԴՈՒՍՏՐԸ ԴԵՌ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ» ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք iravunk.com-ում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА