o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

08.05.2019 12:36 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ 

Օպերատիվ

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7-ական, մարմնական վնասվածք հասցնելու ու բնակարանային գողության 6-ական, յուրացման կամ վատնման 5, ապօրինի ծառահատման 4, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, ծեծի ու սպանության սպառնալիքի 2-ական, կոպոտուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ինքնիրավչության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու ու օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА