o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ՇԱԽՄԱՏԸ» ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ»

08.05.2019 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ՇԱԽՄԱՏԸ» ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ»

Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց «Շախմատային կրթության արդի վիճակը եւ զարգացման միտումները» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Նկատենք, որ մեկնարկող գիտաժողովը արդեն երրորդն է «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողով կազմակերպվել էր 2014 թվականինԵրեւանում:

Միհրան Հարությունյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 7-ին

Ահա այս միջոցառման ֆոնին նկատենք, որ երբ քննարկումների թեմա դարձավ, որ «Հայ եկեղեցու պատմությունը» ոմանք փորձում են դպրոցական ծրագրերից դուրս թողնել, տարածվեցին նաեւ լուրեր, որ «ձեռքի հետ» կփորձեն «Շախմատն» առաջիկայում եւս հանել դպրոցից: Ծաղկաձորյան գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ ԿԳՆ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, եւ նրանից էլ փորձեցինք պարզել՝ «Շախնատը» կարո՞ղ է դուրս մնալ դպրոցից: Սակայն նախարարը հավաստիացրեց.

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են զինծառայող Արայիկ Ղազարյանին

- «Շախմատը» դպրոցական ծրագրից հանելու մասին խոսք չկա: Բայց դասավանդման մեթոդները, միանշանակ, պետք բարելավել: «Շախմատը» դպրոցում դասավանդելու հետ կապված ծնողները դժգոհում են, եւ դրանք ամենեւին փոքր դժգոհություններ չեն: Նրանց կարծիքով` իրենք երեխաների հետ դասապատրաստման ժամանակ  խնդիրներ են ունենում, քանի որ չեն տիրապետում առարկային (բայց չէ՞ որ շատ ծնողներ չեն տիրապետում նաեւ ֆիզիկային, մաթեմատիկային, շատերը կիլոմետրերով հեռու են նկարչությունից, երգեցողությունից, սակայն այդ առարկաները դասավանդվում են, եւ նախարարի նշած դժգոհությունների մասին խոսք անգամ չկա- Հեղ.): Ամեն դեպքում, մենք մեր գործընկերների հետ, նաեւ պարոն Լպուտյանի հետ քննարկել ենք մշակումների ու  վերապատրաստումների անցկացումը, որը հնարավորություն կտա լուծել այս խնդիրները: Վերապատրաստումներն ու դասագրքերի փոփոխությունը շարունակական են:

ՄԻՊ. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանին

- Պարոն նախարար, հաշվի առնելով, որ Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է, արդյոք քաղաքական առումով շախմատի զարգացման  հետ կապված արհեստական խնդիրներ չե՞ն առաջանում կամ առաջանա:

- Որեւէ խնդիր չկա:

- Լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն անհասկանալիորեն զրկվեց իր իսկ անվամբ շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնից, եւ քաղաքապետարանը հիմա նոր տնօրենի համար մրցույթ է հայտարարել: Մինչդեռ դրան մասնակցելու իրավունք չունի ինքը՝ դպրոցի հիմնադիր եւ գործող տնօրեն Ռաֆայել Վահանյանը: Սա նորմա՞լ եք գնահատում:

Երգիչ Մհերը հորդորում  է Արայիկ Հարությունյանին` չարհամարել Ազնավուրի ժառանգներին

- Մենք արդեն Սմբատ Լպուտյանի հետ այդ հարցի շուրջ քննարկում ունեցել ենք: Թե ինչ եզրակացության ենք եկել, առայժմ չեմ կարող ասել, դեռ քննարկում ենք:

- Հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը «Իմ մարմինն անձնական է» սկանդալային գրքի առնչությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա սակավաթիվ աջակիցները պնդում են, թե գիրքն ունի կրթադաստիարակչական նպատակներ:

- Ցանկացած նման ձեռնարկ, որ պետք է որեւէ կերպ կրթական ոլորտում օգտագործվի, նախ պետք է դիմում լինի Կրթության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտը տա եզրակացություն, նոր մենք որոշում կկայացնենք: Որեւէ նման դիմում չի եղել, եւ ես բովանդակությանը ծանոթ չեմ:

Հարությունյանը և Գրիգորյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА