ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.05.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Պատի մեջ չոփ մտցնենք` վերջապես ԱԱԾ-ն մասկի-շոուներից եւ Նիկոլին վախեցրած ֆեյքերին բռնելուց հետո իրականացրեց իր բուն գործընթացը` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍ բացահայտեց. «Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռեւս չպարզված անձը համացանցային եւ նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա...»: Անշուշտ, դա շատ լավ է, որ ԱԱԾ-ն շպիոն է բռնում: Սակայն զարմանալի է, ինչո՞ւ չի նկատում հենց Նիկոլի շրջապատում վխտացող բացահայտ շպիոններին, որ առանց թաքնվելու սպասարկում են հենց հակառակորդի շահերը:

ԶԱՐՄԱՆՔ

Որ շպիոն ասեցինք` հիշեցինք ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ: Ճիշտ է, շպիոն լինելը նրա համար շատ կլինի, նա սոսկ սովորական ստուկաչ է: Տարիներ առաջ, օրինակ, ոստիկանության ձեռքն էր հանձնել Ավան թաղամասի այն անչափահասներին, ովքեր իր նախընտրական բուկլետն էին պատռել: Իսկ հիմա էլ զարմանալիորեն փորձում է ձայնակցել ամերիկյան ճ կարգի ինչ-որ կայքին, որը փորձում է հայկական AntiFake նախագծին որակել ռուսական գործակալ այն հիմքի վրա, որ նախագծի կայքի հոսթինգը գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Իհարկե, բոլոր նրանք, ովքեր երբեւէ կայք պատրաստելու կամ սպասարկելու հետ գործ են ունեցել, բոլ-բոլ ծիծաղեցին այդ մառազմի վրա, քանզի գիտեն, որ այդ հոսթինգ կոչեցյալը կարող է գտնվել աշխարհի ցանկացած ծայրում, եւ ամեն ինչ որոշվում է  գին/որակ հարաբերակցությամբ: Բայց արի ու տես, որ Ստյոպիկը համառորեն պնդում է, թե` այդ նախագիծը ռուսական ագենտ է, մոտավորապես նույն համառությամբ, ինչ 1937-ին բոլշեւիկյան քննիչները գրառում էին թշնամական սուզանավը Գետառ անցկացնելու մասին ցուցմունքներով: Դե ինչ, երեւի թե Ստյոպիկը ժառանգական ստուկաչ է, գումարած դրանգլուխգովան, ով ինքնավստահ հայտարարում է, թե այդ նախագծի տղաների մուտքը ԱՄՆ փակ է: Իսկ չի՞ վախենում, որ իրենց անունից հանդես գալու համար ամերիկացիները կբռնեն ու ականջները կկտրեն:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, ինչպիսի աղմուկով «Սպայկայի» տնօրեն ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ կալանավորեցին: Եվ ահա, 1 մլրդ դրամ համապատասխան տեղ մուծվելուց հետո ՊԵԿ-ը հայտարարեց, որ վերացել են Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը: Զարմանալի է, այդ ինչպե՞ս այն ժամանակ ակնթարթորեն ծլեցին, հիմա էլ մուծվելուց հետո ակնթարթորեն վերացան: Արդյո՞ք դա զարմանալիորեն չի նշանակում, որ Նիկոլը հասարակ ռեկետիր է, ով նաեւ ՊԵԿ-ը պետական կառույցից վերածել է բանդիտական կազմավորման պես մի բանի:

ԶԱՐՄԱՆՔ

Վերջապես, մեր  զարմանքն ու վրդովմունքը հարուցեց ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` հայտարարելով, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում: Տվյալ դեպքում, երեւի թե, ընթերցողին առաջարկենք որոշել, թե ինչ բնորոշումներ են սազական սույն վայ-նախարարին, քանզի թերթում տպելու բան չի: Իսկ մենք թերեւս արձանագրենք, որ երեւի թե հիմքեր կան, որ սույն նախարարը ստացել է «թավշյա դդում» մականունը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА