ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Google-ի ձայնային օգնականը կթարմացվի

08.05.2019 18:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Google-ի ձայնային օգնականը կթարմացվի

Google-ի ձայնային օգնականը կթարմացվի. այդ թվում՝ կթարմանա նաեւ գործառույթը, որը թույլ է տալիս ամրագրել ավտոմեքենաներ եւ կինոթատրոնի տոմսեր: Այդ մասին հայտնել է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Փիչաին, հաղորդում է AP-ը:

Facebook-ին և Google-ին մենաշնորհի մեջ են մեղադրում

Նրա խոսքով, ձայնային օգնականը կկարողանա ամրագրել ավտոմեքենաներ եւ տոմսեր Android հեռախոսներով ընթացիկ տարվա վերջում: Այդ տեխնոլոգիան ստացել է Duplex անվանումը:

Google օգնականը նաեւ կկրճատվի ծավալներում, որպեսզի կարողանա աշխատել անմիջապես հեռախոսում՝ ազատելով Google-ի այլ ծառայությունների հետ առնչությունից որոշ հրահանգներ հասկանալու համար:

Արհեստական ինտելեկտն արդեն սովորում է օգտատերերին ավելի շատ առաջարկներ անել՝ ուսումնասիրելով կոնտակտների անուններն ու հասցեները:

Փիքհայը նաեւ հաստատել է մտադրությունը ստանալ ավելի շատ հնարավորություններ մարդկանց կյանքը թեթեւացնելու համար:

Ներկայացված նորույթների թվին են դասվում Google-ի կողմից խելացի տնային դիսփլեյը, որը կարող է կատարել վիդեոզանգեր մեծ էկրանով:

Ընկերությունը ներկայացրել է ավելի խոշոր եւ ունիվերսալ սարք Nest Hub Max անունով, որը համալրված է 10-դույմանոց դիսփլեյով, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ կատարել տեսազանգեր անգամ զբոսանքի ժամանակ: Այդ գործառույթը հասանելի չէ Home Hub անունով 7-դույմանոց դիսփլեյի վրա, որը Google-ը թողարկել էր անցած տարի:

Նախորդ մոդելն առաջին հերթին ծառայում է որպես լուսանկարների համար թվային շրջանակ: Տեսակապի միջոցով Google-ի սարքն ավելի մրցունակ է Amazon-ից եւ Facebook-ից խելացի տան համար համանման դիսփլեյների շնորհիվ, որոնք արդեն ակտիվացրել են այդ գործառույթը:

Օգտատերերը կարող են միացնել նաեւ դեմքը ճանաչելու գործառույթը,եթե ցանկանում են, որ Nest Hub Max-ը տարբերի եւ նույնականացնի ընտանիքի անդամներին ու առաջարկի անձնական հիշեցումներ:

Google-ի ծրագրավորողներն աշխատում են նաեւ զարգացնել հնարավորությունը, որ իրենց համակարգը հասկանա խոսքի խանգարումներով մարդկանց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА