ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանացի գիտնականները գտել են դիաբետից պաշտպանող ֆերմենտ

08.05.2019 18:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գերմանացի գիտնականները գտել են դիաբետից պաշտպանող ֆերմենտ

Բոննի համալսարանի եւ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների գերմանական կենտրոնի գիտնականները գտել են դիաբետից պաշտպանող ֆերմենտ։ Համաձայն Immunity ամսագրում հրապարակված հոդվածի՝ HPGD ֆերմենտը ապահովում է իմունային համակարգի կարգավորիչ բջիջների հակադիաբետիկ հատկությունները։

Գիտնականները պատմել են, թե որ տարիքում է հարկավոր ամեն ինչի վրա բարկանալ երկար ապրելու համար

Մկների վրա փորձարկումների ընթացքում պարզվել է, որ HPGD ֆերմենտի  սինթեզի արտազատումը կարգավորիչ Т լիմֆոցիտներում ուժեղացնում է բորբոքային ռեակցիան։ Ճարպոտ մթերքների բարձր քանակությամբ կերակրացանկի պարագայում փորձարկվող կրծողների մոտ առաջանում էր հյուսվածքների անզգայականություն ինսւոլինի հանդեպ, ինչը նշանակում է դիաբետի առաջացում։

Նշվում է, որ դիաբետի եւ HPGD-ի միջեւ կապ հայտնաբերվել է նաեւ մարդու մոտ։ Այս ֆերմենտի պակասը կարգավորիչ Т լիմֆոցիտներում հայտնաբերվել է երկրորդ տեսակի դիաբետով հիվանդների մոտ։

Այսպիսով, գիտնականները չեն բացառում, որ HPGD-ի անբավարար քանակությունը օրգանիզմում կարող է որոշել դիաբետին հակվածությունը։ Այս առնչությամբ հետազոտության հեղինակները կարծիք են հայտնում, որ HPGD ակտիվության խթանումը իմունային բջիջներում կարող է ազդել զարգացող դիաբետի վրա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА