ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները բացահայտել են 10 տարի շարունակ երջանիկ մնալու գաղտնիքը

08.05.2019 17:54 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները բացահայտել են 10 տարի շարունակ երջանիկ մնալու գաղտնիքը

Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականներին հաջողվել է բացահայտել երջանկության գաղտնիքը: Պարզվում է՝ ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է. եթե առաջիկա 10 տարվա ընթացքում չեք ցանկանում փոխվել, ապա ձեր կյանքն ավելի երջանիկ կդառնա:

Յուրի Իգիթխանյանը մտադի՞ր է շարունակելու ռուսական թատրոնի ղեկավարումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գիտնականներն այսպիսի եզրակացություն են կատարել անցկացրած հետազոտության ժամանակ, որի շրջանակում վերլուծել են մարդկանց պատասխանները, որոնք պատմել են, թե ինչպիսին կցանկանային լինել մեկ տասնամյակ անց: Տարիներ անց նրանք հայտնել են երջանկության իրենց ընթացիկ զգացման մասին: Պարզվել է, որ նրանք, ովքեր չեն ցանկացել տարիների ընթացքում փոխվել լավ կամ վատ ուղղությամբ, ավելի երջանիկ էին նրանց համեմատությամբ, ովքեր փոփոխությունների են ձգտել:

Մասնագետների կարծիքով՝ սրա պատճառը, հնարավոր է, ներկա եւ ապագա «ես»-ի միջեւ ուժգին խզման բացակայությունն է, որի շնորհիվ մարդն ավելի հեշտ է ծրագրում իր ապագան:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջոզեֆ Ռիֆը նշում է. «Մարդը որքան համոզված է, որ ժամանակի ընթացքում ինքը չի փոխվի, այնքան գոհ կլինի իր կյանքից»:

Հետաքրքիր է, որ այս եզրահանգումը ճշմարիտ էր նաեւ սեփական նյութական վիճակից բավարարված լինելու դեպքում. նրանց շրջանում, ովքեր 10 տարվա ընթացքում իրենց եկամուտի փոփոխություն են ակնկալել, գոհունակության մակարդակն ավելի բարձր էր, քան նրանց, ովքեր ապավինել են փոփոխություններին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА