o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՂՁԱՎԱՆՋԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ

08.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄՂՁԱՎԱՆՋԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Ուղիղ մեկ տարի առաջ խորհրդարանի վրա աննախադեպ ապօրինի ճնշումների եւ ահաբեկումների արդյունքում մեր երկրի ղեկը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքում: Այն, որ դա դասական հեղաշրջում էր եւ իշխանազավթում` երկու կարծիք լինել չի կարող: Բայց փաստ է նաեւ այն, որ թեեւ հնչել են բազում մեծ-մեծ խոստումներ, երկրի կյանքում որեւէ բնագավառում որեւէ առաջընթաց իսպառ բացակայում է: Եվ ընդհանրապես այդ մեկ տարին հիշեցնում է վատ երազ, եւ այն, որ արտաքին թշնամին դեռ չի ներխուժել եւ պետականությունը դեռ կա, կարելի է իսկական հրաշք համարել:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

 

«ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՀԵՏԸՆԹԱՑ

Այն, որ պոպուլիզմը ոչ մի լավ բանի չի բերում, հանրահայտ իրողություն է: Նաեւ գոյություն չունի որեւէ հեղափոխություն, որը բարելավեր մարդկանց կյանքը, պատմությունն այդ առումով բացառություններ չի ճանաչում: Այլ հարց է, որ հեղափոխական ռեժիմները ժամանակի ընթացքում էվոլյուցիայի արդյունքում ինչ-որ քչից-շատից ցիվիլ բանի են վերածվում, սակայն էվոլյուցային սպասելու համար մեր երկիրը, հատկապես առկա աշխարհաքաղաքական միջավայրում, որեւէ ռեսուրս չունի: Սակայն չկա չարիք առանց բարիքի` բացակայում է նաեւ դիկտատուրա հաստատելու ռեսուրսը: Տնտեսության բոլոր ոլորտներում հետընթաց է, ներդրումների մասին խոսք անգամ լինել չի կարող, քանզի կապիտալը կայունություն է սիրում եւ գերադասում է հեռու մնալ անկանխատեսելի վարչախմբերից, առավել եւս` կասկածելի հոգեկան առողջություն ունեցող առաջնորդի կողմից գլխավորած վարչախմբերից: Տնտեսության յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ քանիցս հանգամանալից վերլուծություններ մեր թերթում ներկայացրել ենք, ուստի առանձին-առանձին չենք անդրադառնալու: Դեգրադացիա է ապրում պետական կառավարման ապարատը: Թրաշամանուկներ կոչվող երեւույթը ինքնին նշանակում է բացարձակ ձախողակ կառավարում բոլոր վերին օղակներում: Իսկ միջին եւ ստորին օղակներում ապարատը շարունակում է գործել իներցիայով, որի զորությունը եւ տեւողությունն անվերջ չէ, առավել եւս, որ քայլոների թիմը ձգտում է ամենուրեք տեղավորել իր մարդկանց` դուրս մղելով առկա պրոֆեսիոնալներին: Ոչ լեգիտիմ արտահերթ ընտրությունների արդյունքում էլ ունենք լրիվ որակազուրկ Ազգային ժողով, ինչը խորհրդարանական կառավարմամբ երկրի համար պարզապես կատաստրոֆիկ է: Ավելին, դրան գումարվում են նաեւ տարատեսակ ներիշխանական գզվռտոցները` սկսած նեղ խմբակային շահերի բախումից, վերջացրած սորոսականների եւ ոչ սորոսականների կատաղի հակամարտությունից, որն արդեն դրսեւորվում է նույն թիմում դիմացինին չտեսնելու  հրապարակային ցանկությամբ: Դատական համակարգը դարձել է թավշյա խունտայի պատանդը: Մի կողմից` առկա է դաժան ճնշումը դատավորների վրա, որը դրսեւորվում է նաեւ «ժողվարչապետի» հրապարակային հաթաթաներով, մյուս կողմից` փորձ է արվում հարկադրել անցանկալի դատավորներին դիմում գրել, եւ անհագ ձգտումը այդտեղ էլ բերելու ՔՊCC-ի կադրերին: Ու պատահական չէ, որ, զորօրինակ, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը դատավորներն ընկալում են «ռուսական ռուլետկայի» պես պատուհասի նման եւ ամեն կերպ փորձում են խուսափելՔչից-շատից դիմացել են ուժային կառույցները, քանզի իրենց բնույթով պահպանողական են` բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Սակայն ՔՊCC-ի կողմից առաջ մղվող պացիֆիստական հռետորաբանությունն ու հակաբանակային, հակահայրենասիրական գաղափարախոսությունը աստիճանաբար կազմալուծում են երկրի պաշտպանունակությունը, կարգապահության անկումը զգացնել է տալիս, ու Մեղրիի զորամասի նախադեպը առավել քան տագնապեցնող է: Էլ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ նույն վոժդի քաղաքական միջամտությունները խանգարում են ՊՆ-ին ժամանակին արձագանքելու հակառակորդի վտանգավոր շարժերին, ինչի արդյունքում մի շարք ուղղություններում, մասնավորապես, Նախիջեւանում, Ադրբեջանը էապես բարելավել է իր դիրքերը եւ ստեղծել լրացուցիչ սպառնալիքներ: Ոստիկանությունն էլ գլխանց կաշկանդված էր հեղափոխական անպատժելիության մթնոլորտով, գումարած դրան ունեցանք զազրելի նախադեպ, թե ինչպես վերին հովանավորությունը վայելող սեռական փոքրամասնությունները անպատիժ կերպով ոստիկան ծեծեցին հենց ոստիկանատանը: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այդ կառույցը նոր-նոր սկսեց շունչ քաշել հեղափոխական վոժդի աբսուրդային, թատերականացված, իդիոտիզմի հասնող հանձնարարություններից ու առաջին անգամ կատարեց իր հիմնական գործառույթներից մեկը` ադրբեջանական լրտես բռնելը: Սական նույն ԱԱԾ-ն գտնվում է սորոսականների թիրախում, քանզի համարձակվել է քրեական մեղադրանք առաջադրել իրենց հովանավորյալ Դավիթ Սանասարյանին: Արտաքին քաղաքականությունը վերածված է քաոսի: Հստակ ոչինչ չկա, վոժդն էլ գտնվում է երկու տիրոջ ծառայի կարգավիճակում ու արդյունքում անընդհատ ծեծ է ուտում կամ Մոսկվայից, կամ Վաշինգտոնից: Բայց միաժամանակ էլ նա ինչ-որ տեղ ձեռնտու է գերտերություններին, քանզի հետը կարող են խոսել ամենակոշտ եւ առարկություն չհանդուրժող թելադրանքի լեզվով, արդյունքում անասելիորեն իջեցվել է երկրի ինքնիշխանության եւ արժանապատվության նշաձողը: Իսկ թե ինչ է կատարվում մշակույթի եւ կրթության հետ` այդպիսի ավերածությունների մասին Հայաստանի թշնամիները կարող են միայն երազել:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

ՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՀԻՆԳ ՊԱԿԱ՞Ս

Սակայն կան գործընթացներ, որոնք նախանշում են, որ խուժանապետությունն իր ավարտը պետք է ունենա: Այսպես, լրատվական դաշտում Նիկոլի վարչախումբը չի փայլում հաջողություններով, թեեւ անհագ ձգտում ունի մոնոպոլիզացնելու այդ դաշտը: Մի կողմից` այդտեղ զգալի ռեսուրսներ ունեն ՀՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերը, մյուս կողմից` գրանտային սնուցում ունեցող ԶԼՄ-ների զորակցությունը Նիկոլին պայմանական է եւ որոշ պահերի փոխվում է նրա դեմ հակամարտության, հենց որ համապատասխան կենտրոններից հրահանգ են ստանում: Իսկ համացանցը ու, մասնավորապես, սոցիալական ցանցերը, ընդհանրապես անհնար է վերահսկել Հայաստանի պես փոքր երկրների մասշտաբով: Նույնիսկ Ռուսաստանն իր տարածքում դա չի կարողանում անել, էլ ուր մնաց, որ թրաշամանուկների վարչախումբն ունակ լինի: Եվ ինչքան էլ Նիկոլը հիսթերիկ հանձնարարություններ տա ԱԱԾ-ին` պայքարելու «ֆեյքերի եւ մանիպուլյացիաների» դեմ, դա մազաչափ իսկ չի կարող նվազեցնել համացանցում առկա տեղեկատվական-հոգեբանական ճնշումը վարչախմբի հանդեպ: Իսկ այժմ էլ կան լրիվ նոր երեւույթներ: Այսպես, ԲՀԿ-ն արդեն սկսել է  ատամներ ցույց տալ, ԼՀԿ-ն էլ առայժմ թեեւ անհամարձակ, բայց փորձեր կատարում է մի փոքր դուրս գալ ձեռնասուն ընդդիմությանը հատկացված կարմիր գծից այն կողմ: Բայց շատ կարեւոր գործընթացներ են կատարվում Սահմանադրական դատարանում, եւ պատահական չէ, որ քայլոները սկսել են կատաղորեն ատել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ն առավել քան տհաճ անակնկալներ է մատուցում վարչախմբին, այն էլ խորհրդանշական ամսաթվերին ընդառաջ: Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին տարվան ընդառաջ` ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018-ի հոկտեմբերի 2-ի ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունները, եւ արդյունքում  ստացվեց, որ նախորդ գումարման ԱԺ-ն լուծարված է փաստորեն ապօրինի, իսկ ներկայիս ԱԺ-ն իր ընտրության ամբողջ գործընթացով ոչ լեգիտիմ է: Իսկ Նիկոլի վարչապետության առաջին տարելիցից առաջ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործի ուղղությամբ բավականին դաժան հարված հասցրեց` բավարարելով ՀՀ երկրորդ նախագահի դիմումը եւ սահմանելով, որ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի կալանքի գործը չէր կարող փոխանցել նոր քննության եւ պարտավոր էր ինքը կայացնել կոնկրետ վճիռ: Եվ ստացվեց վիճակ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքն ինքնին այս պահին ամբողջովին ապօրինի է: Իսկ թե ինչպիսի մղձավանջ է ՀՀ երկրորդ նախագահը Նիկոլի ու թրաշամանուկների համար` դա բացատրելն ավելորդ է: Գումարած դրան` Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմեցին գլխավոր դատախազին` խնդրելով Շուշիի ազատագրման տոնակատարությանն ընդառաջ վերացնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Ճիշտ է, Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադր դուրս եկած գլխավոր դատախազը դատավորների օրինակով իր վրայից «ցրեց» այդ հարցը, նշելով, որ իբր թե դա այլեւս Գլխավոր դատախազության իրավասությունից դուրս է, սակայն դրանով ամենեւին էլ չվերացավ իրավական առումով ստեղծված պատային վիճակը: Հիմա Նիկոլը ինչ քայլ էլ ձեռնարկի` դրանով միայն ու միայն կվատացնի սեփական դրությունը: Արտաքին աջակցությունը մոտ է զրոյին, բնակչության զայրույթի ինդեքսը, ըստ Գելափի թվերի, 45 տոկոսի է հասնում եւ աշխարհի բարձրագույն ցուցանիշն է, իսկ տարատեսակ համացանցային հարցումները ցույց են տալիս, որ վարչապետի աշխատանքը բացասական են գնահատում 50 տոկոսից ավելին: Գումարած դրան` տարբեր սորոսածինների կողմից անբարոյականության ու պղծության տարածման ուղղությամբ արվող լպիրշ ցուցադրական կադրերը միայն բարձրացնում են բնակչության զայրույթի գրադուսը: Իսկ թե ինչքան դաժան է լինում հիասթափված ամբոխը նախկին կուռքի հանդեպ` պատմությունը օրինակների պակաս չունի: Սակայն ո՞ւր պետք է նահանջի նույն Նիկոլը: Մի կողմից` գոնե մեկ գերտերության մայրաքաղաքում պետք է լուծվի նրա ապահովության երաշխիքի հարցը, մյուս կողմից` մինչ ընտրությունների կազմակերպումը կոնկրետ իշխանություն իրականացնող է պետք: Կարծես թե, այնքան էլ պատահական չեն այն լուրերը, որ նախագահ Արմեն Սարգսյանն է պատրաստվում իշխանության ղեկն իր ձեռքը վերցնել: Անշուշտ, եթե այդպես լինի, ապա մեր ժպտերեսիկ նախագահը սեփական դիրքերը ամրապնդելու աննախադեպ շանս կստանա: Սակայն դա առանձին թեմա է:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА