o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռայոլան հաստատել է. Մխիթարյանի ծառայությունները հետաքրքրում են «Բորուսիային»

07.05.2019 20:56 ՍՊՈՐՏ
Ռայոլան հաստատել է. Մխիթարյանի ծառայությունները հետաքրքրում են «Բորուսիային»

 

Tuttomercato-ն տեղեկություն է տարածել, որ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հաստատել է իտալական մամուլին, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Հենրիխ Մխիթարյանի քարտը և վարկանիշը FIFA 20-ում (լուսանկար)

Հայ ֆուտբոլիստը հանդես է եկել դորտմունդյան ակումբում 2013-ից 2016 թվականը և հաջող մրցաշրջանից հետո տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ըստ աղբյուրի՝ Ռայոլան շատ է ցանկանում, որ իր հաճախորդը վերադառնա «Բորուսիա»:

Սակայն գերմանական Ruhr-ի փոխանցմամբ, «իշամեղուները» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում շեշտը դնելու են երիտասարդ ֆուտբոլիստների ձեռբերումների վրա: Երկրպագուներին էլ չի ուրախացնում Մխիթարյանի հավանական վերադարձը:

Վերջին շրջանում շատ են լուրերը, որ «Արսենալը» աշխատավարձերի բյուջեն թեթևացնելու համար կարող է հրաժարվել Հայաստանի հավաքականի ավագից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА