ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էսպես ձեռք ձեռքի տված կսկսեն պղծել մեր երեխաների հոգեկան վիճակը». Լիա Ավետիսյան

07.05.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Էսպես ձեռք ձեռքի տված կսկսեն պղծել մեր երեխաների հոգեկան վիճակը». Լիա Ավետիսյան

Գրող, հրապարակախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, օրերս ներկա լինելով «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում կազմակերպված «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար նախատեսված, սեռական դաստիարակության համար գրքի շնորհանես-քննարկմանը, ծնողներից կրկնակի զգոնություն է խնդրում.

Սեռական դաստիարակությունը՝ ազգային անվտանգության խնդիր

- «Քանի որ աշխարհի իրադարձությունները վաղուց են բեմադրվում, ապա ստիպված ենք ուշադիր լինել պատճառա-հետեւանքային կապերի նկատմամբ»,- նախազգուշացնում է տիկին Լիան ու մանրամասնում. «Դա գիրք չէ, ուղղակի բրոշուր է, շատ թանկարժեք` կավճապատ թղթի վրա տպագրված, ես կերազեի իմ գրքի գոնե շապիկը այդպես լիներ, ինչպես այդ ամբողջ բրոշուրն է: Բայց հարցն այն է, որ դա գիրք չէ, քարոզչական թերթոն է, ու եթե այն դառնա քարոզչության համար հիմք, ապա մանկապարտեզներում, դպրոցներում լավ էլ «կաշխատի», անգամ, եթե միայն ուսուցչուհին գրատախտակի վրա նկարի տղամարդու ու կնոջ ուրվագիծը, ինչպես կից գրականության մեջ նշված է` տղամարդը ձեռքը դրեց երեխայի մարմնի այս կամ այն տեղերին, ուրեմն կհամարվեն «վատ հպումներ», ու էդպես «դաս կտա» երեխաներին: Ամառն էլ մոտենում է ու իրենց ճամբարներն էլ կսկսեն գործել, դրա համար պետք է ծնողներին զգուշացնել` կուլ չգնալ այդ անվճար պանրին (ճամբարներին), որ թակարդի մեջ է, երեխաներին չուղարկեն: Հիմա կսկսեն երեխաներին մշակել, փառք տիրոջը` կրթությունը, սոցապը, ամեն ինչն էլ իրենց ձեռքին է ու էսպես ձեռք ձեռքի տված կսկսեն պղծել մեր երեխաների հոգեկան վիճակը: Երեխան, այդ քարոզչության ազդեցության տակ գերի է դառնալու: Իսկ մինչեւ սեռական հասունացումը` 13 տարեկան դառնալը, երեխայի հոգեկանի հետ չի կարելի խաղալ: Երեխաների իդեալական աշխարհն ուզում են խաթարել, որ իրենց պես գժերը եկող սերնդում էլ այդ նույն գործը շարունակող ունենան: Եթե նույնիսկ հիմա չհաջողվեց, ապա իրենց պղծած երեխաները կհամալրեն իրենց շարքերը»:

Այնտեղ հարց կա օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ. Հայկ Այվազյան

 

«ԲՈՒԿԻՆԻՍՏԻ» ՏԵՐԵՐԻՆ ԱՅԺՄ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՅԴ «ԼԱՎՈՒԹՅԱՆ» ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ

Հրապարակախոսը նաեւ մանրամասնում է կատարվածի նախապատմությունը. «Եթե հիշում եք, նախքան «Բռնության դեմ» օրենքի վավերացումը ԱԺ-ում` դեռեւս նախորդ իշխանության օրոք, Հայաստանում բռնության մի համաճարակ էր բռնկվել, ու հայ ամուսինները «տուր` թե կտաս» ոճով էին հարաբերվում իրենց տիկնանց հետ: Ոստիկանությունը ահազանգում էր, ֆեմինիստուհիները աղաղակում, մամուլն ու հեռուստատեսությունը այդ նորությունները գործարանի բացումից ու երկրի եկամտի աճից վեր էին դասում, մի ոստիկան տիկին գրանտներ էր ստանում, նույնը` անարդարադատության պաշտոնյաները: Կյանքը եռում էր` հայ տղամարդու բռնարար լինելու շուրջ: Եվ հայ հասարակության համար վտանգաբեր օրենքն ընդունվեցԵթե չեք մոռացել, մի շաբաթ առաջ լուրեր սկսեցին պտտվել, թե իբր Գյումրիում ու Էջմիածնում երեխաներին գողանալու փորձեր են կատարվել: Գյումրիում, ուր մեկ տարի առաջ սկսվել էր «քայլականների» արշավը, եւ որի հենակետը ամուր է, քանի որ այնտեղի եկեղեցվո առաջնորդն անգամ հեղափոխական է: Եվ Էջմիածնում, ուր ապազգային հենարանը ոչ պակաս ամուր է, եթե ոստիկանությունը մեկ տարի առաջ` ապրիլի 26-ին, թույլ է տվել, որ խաչագողը հանգիստ հեռանա իր սղոցներով լի ուսապարկով` տաճարի գմբեթի խաչը կտրելու փորձից հետո: Երկու դեպքերում էլ «հասարակությունը» նեղվում էր, աշխարհի վերջն էր նկատում, հայն անիծում էր հային, իսկ ես սպասում էի «իշմարի»: Եվ ահա այն եղավ. «լառաականները» հայտարարեցին գրքի շնորհանդես` իմ սիրելի «Բուկինիստ» խանութում: Այն գրախանութում, որին պատվել էր «ազգընտրյալ վարչապետը» Գիրք նվիրելու օրը եւ 5-6 կիլո գիրք գնել` առանց թերթերը շրջելու: Վստահ եմ, որ «Բուկինիստի» տերերին այժմ ստիպել են այդ «լավության» տակից դուրս գալ: Վստահ եմ, որ այդ գրախանութից լավը մեզանում չկա ու չի՛ լինելու` շնորհիվ այն աննկարագրելի հոգեւոր հմայքի, որը հատուկ է «Բուկինիստին»: (Ուրիշ բան չկարծեք. Խաչիկը` գրախանութի տերը, ինձ չի՛ հրատարակելու մոտակա 5-15 տարում, իսկ իմ գրքերը բոլոր գրացանցերում են ներկայացված»:

Խնկո-Ապոր անվան գրադարարանում աղմկահարույց գրքի քննարկումը չի կայանա

«ՄԵԶ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՊԻՂԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ «ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ»»

Լ. Ավետիսյանն ասում է, որ գիրք-բրոշուրի ուսումնասիրությունից հետո այն տպավորությունն է, թե երեխային սովորեցնում են, որ տղամարդը` կլինի հայր, մորեղբայր, թե հորեղբայր, պոտենցիալ «բռնարար» է. ««Իմ մարմինն անձնական է» գիրքը կոչված է զգուշություն եւ վախ առաջացնելու երեխաների մոտ` սեփական հայրիկի, հարեւանի, ուսուցչի, բժիշկի նկատմամբ. նրանք կանխավ պոտենցիալ «բռնարար» են: Աշխարհը լի է` ըստ այդ վհուկների քարոզի, պիղծ արուներով, որ ցանկացած պահին կարող են վնաս հասցնել: Նկարները հուշում են. բռնարարը տղամարդն է, զոհը` աղջիկը: Գյումրվա եւ Էջմիածնի հնարովի դեպքերն այդ գրքի տեղեկատվական նախերգանքն էինԴա՛ է պատճառը, որ ուզում եմ հասկանաք, որ լրահոսն ու թեմատիկ շնորհանդեսները մեզ մշտապես նախապատրաստում են մերօրյա պիղծ օրենսդրական «բարելավումների», որոնք ուղղված են իսպառ ավերելու հայի ընտանիքը, հայի կերպարը, մանուկների հոգեւոր անդորրը, ծնողների իրավունքը` պաչիկ անելով կամ թեկուզ մի օր տուտուզին տալով, սակայն իրականում օրինակ ծառայելով դաստիարակելու իր զավակին` հենվելով հնագույն եւ լավագույն դաստիարակչական Արժեհամակարգի վրա` հանուն Սիրո, Ազգի եւ Աշխարհի»:

Երեխաներին միասեռականություն եք քարոզում. աղմկահարույց գրքի շնորհանդեսը տապալվեց (տեսանյութ)

 

«ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ ԳՈՀ ԵՆ ԳՐՔԻ ՇՈՒՐՋ ԱՂՄՈՒԿ-ԱՂԱՂԱԿԻՑ»

Անդրադառնալով գրքի տապալված շնորհանդեսին` հրապարակախոսը տհաճությամբ հավելում է. «Երբ հիշում եմ այդ չարաբաստիկ շնորհանդեսը ու այդ կազմակերպիչ աղջիկներին... Այսպիսի դատարկ աչքեր երբեք չեմ տեսել հայերի մոտ, ուղղակի անհունություն է իրենց աչքերի մեջ»,- ապա նաեւ գտնում դրա բացատրությունը. «Այո, իհարկե, իրենք սարսափելի բան են անում, մեղք են վերցնում  իրենց վրա, բայց անցած 30 տարվա ընթացքում իրենց մշակել են, բազմաթիվ սորոսական կազմակերպություններ ճամբարներ են կազմակերպել, քարոզ են տարել, երեխաներին այլասերել են` հեշտությամբ վերափոխել են: Օրինակ` ասենք, հիվանդանոցում մեկին ներարկելիս սխալմամբ սպիդ են վարակում, նա արդեն մեղավոր չէ, որ բոլորին վարակում է: Այս կազմակերպիչ աղջիկներն էլ վարակակիր են, բայց, քանի որ  չափահաս են, չեմ կարող  չմեղադրել: Իրենց կա՛մ պետք է բուժել, կա՛մ ուղարկել այն երկրի հիվանդանոցը, որտեղ ճար կա բուժելու, այլապես նրանցից տասը չի հիվանդանա, որովհետեւ դիմադրողականությունը բարձր է, բայց` 11-րդը կվարակվի: Չեմ էլ ուզում անդրադառնալ շնորհանդեսի կազմակերպիչ ֆեմինիստուհիների մատնոցախաղին, երբ մեջբերվում են 5-17 տարեկանների հանդեպ կատարված բռնությունները, սակայն գիրքն ուղղված է 3-6 տարեկանների լսարանին: Իսկ 3-6 տարեկանը այն փխրուն տարիքն է, որ երեխան արդեն բանական է խոսել գիտի, հասկանում է խոսքը, բայց դեռ աշխարհը տեսնում է կապույտ ու կլոր` ինչը բնական է, բայց իրենք այդ ձվի կեղեւն ուզում են կոտրած լինել: Ու այդ գրքում մեջբերված կայքում, որն ուղղված է երեխաներին, կա «Ձեռնաշարժություն» առանձին խորագիրը: Հազար ներողություն...

«Եթե Նազենի Ղարիբյանը մեզ չի ճանաչում մենք էլ իրեն չենք ճանաչում». Լիպարիտ Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զզվելի է խոսել անգամ այդ անտաղանդ քարոզի մասին: Սակայն ցանկանում եմ հասկանաք, որ սա հերթական նախերգանքն է` նորանոր ազգադավ օրենքների: Զգոն եղեք ու մնացեք սիրով` ձեր բալիկների, ողջ ընտանիքի, ընկերների, ազգի եւ երկրի նկատմամբ: Քանի այսպիսինն ենք, ոչ մի ֆինանսավորվող ապուշ մեզ չի փոխելու` իբրեւ տեսակի: Բայց մենք չպետք է համընթաց գնանք իրենց տեխնոլոգիային, այսինքն` իրենք մի բան են անում, մենք արձագանքում ենք, իրենք հաջորդ ստորությունն են անում` էլի արձագանքում ենք: Հա, ճիշտ ենք անում, որ բոլորին իրազեկում ենք, բայց այդպես չէ, պետք է մեր քայլերն իրենցից առաջ լինեն»,- ասում է Լ. Ավետիսյանն ու, ամփոփելով զրույցը, ցավով հավելում. «Ամեն մեկն իր շրջապատով է դատում, եւ վստահ էի, որ բոլորը մոտավորապես այն կարծիքին են, ինչ իմ շրջապատում, բայց երեկ պատահմամբ ֆեյսբուքում մտա մի ֆորում եւ` մի ուրախություն, մի ցնծություն էր տիրում, թե` տեսեք, տեսեք բոլորը խոսում են մեր գրքի մասին, այս ինչ լավ է, ինչ լավ փիար ստացանք... Այսինքն` իրենք ձեւանում են, թե դժգոհ են, վիրավորված են, բողոքում են ոստիկանությանը, բայց իրականում շատ գոհ են գրքի շուրջ այդ աղմուկ-աղաղակից»:

«Հուրախություն բոլորիս` Օրբելյանը դեռ չի հուսահատվում». Լիպարիտ Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА