ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ, ՈՐՆ ԱՆՑԵԼ Է ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ»

07.05.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ, ՈՐՆ ԱՆՑԵԼ Է ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ»

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Հզոր հաղթանակ՝ նվաճված միասնությամբ» IX միջազգային համաժողովին: Այս տարի համաժողովը նվիրված է եղել ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 75-րդ տարեդարձին: Պատվիրակություններ էին եկել բոլոր նախկին խորհրդային հանրապետություններից` այս կարեւոր իրադարձությունը նշելու եւ միասին տոնելու Մեծ հաղթանակի 74-ամյակը: Հայկական պատվիրակության կազմում էր նաեւ Նելսոն Ստեփանյանի եղբոր թոռնուհին` Աննա Ստեփանյանը, որը համաժողովին ներկայացրեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, գրոհային օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին պատմող` վերջերս հրատարակված գիրքը.

Մարտական հրաձգությամբ զորավարժություն

- Բավականին երկար աշխատել ենք նախագծի վրա: Գիրքը կոչվում է «Երկինք չվածները» («Улетевшие в небеса»): Հրատարակվել է Ուլյանովսկի պրոֆեսոր Վլադիմիր Գուրկինի կողմից: Գիրքը ներկայացնում է մարտական ուղին, որն անցել է Նելսոն Ստեփանյանը: Հեղինակը գտել է այն մարդկանց, ովքեր իր հետ առնչվել են անմիջապես պատերազմի ընթացքում, զրուցել է նրանց հետ, ու շատ հաջող եւ ինֆորմացիայով լի գիրք է ստացվել: Մենք մեր կողմից տրամադրել ենք եղած ամբողջ տեղեկատվությունը՝ փաստեր, լուսանկարներ, իր նամակները: Նույնիսկ հանդիպում եղավ Ֆաշիստական Գերմանիայի ներկայացուցիչներից մեկի հետ, որը բավականին մեծ էր տարիքով, եւ պարզ չէր, ինչպես կընթանար զրույցը: Գրքի հեղինակը շատ էր անհանգստանում այդ հանդիպման վերաբերյալ, բայց երբ տվեց Նելսոն Ստեփանյանի անունը, այդ մարդը միանգամից հիշեց նրան: Դա շատ տպավորիչ էր: Խոսքը միայն իր արած մարտական սխրանքների մասին չի, թշնամական կողմը նրան ճանաչում էր նույնիսկ իր ավիացիոն տեխնիկայով: Երբ նա օդ էր բարձրանում, պարտադիր չէր, որ ներքին կապով ներկայացվեր, որ Նելսոն Ստեփանյանն է՝ գրոհային օդաչուն, այլ նրան ճանաչում էին իր թռիչքի ոճով: Գիրքը այս պահին վաճառքի դրված չի: Այն արված է ուսումնական-կրթական նպատակներով: Գիրքը լույս է տեսել Ուլյանովսկում, եւ որոշ տպաքանակ մեզ փոխանցվել է: Հայաստանում այն հնարավոր է գտնել Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանում:

Թոշակ նշանակելիս՝ զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվվի շփման գծում մարտական հերթապահության ժամանակը

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА