ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՑ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆՈՂ ԲԺՇԿՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՍՏԻԿԱՆԻ ԿԻՆ Է

07.05.2019 21:30 ՔՐԵԱԿԱՆ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՑ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆՈՂ ԲԺՇԿՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՍՏԻԿԱՆԻ ԿԻՆ Է

«Իրավունքի» նախորդ համարում, հղում անելով մեր արժանահավատ աղբյուներին, մասնավորապես գրել էինք. «Ապրիլի 29-ին ԱԱԾ-ն խոշոր չափի կաշառք վերցնելու պահին ձերբակալել է Լոռու մարզի Սպիտակի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մինասյանին: Նույն տեղեկությունների համաձայն` կաշառք ստանալու պահին հանձնաժողովի նախագահի հետ եղել են նաեւ հանձնաժողովի անդամ բժշկուհիներ»:

Հաշմանդամության կարգ տալու համար առանձնապես խոշոր չափերի կաշառք է վերցրել

Մեր հրապարակման իսկ օրը ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Մարզպետունի Մինասյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրեն կալանավորումը, որը բավարարվել է: Դեպքի մասին մեզ որոշ մանրամասներ եւս հայտնի  են դարձել: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահը եւ իր երեք բժշկուհիները, մեր աղբյուրի փոխանցմամբ. «Հաշմանդամության կարգը հաստատելու համար հաշմանդամներից պահանջել եւ ստացել են տարբեր չափի գումարներ: Մեկից քսան հազար, մյուսներից՝ երեսուն-քառասուն: Նրանք նմանատիպ պահանջով հաշմանդամներից գումար են վերցրել դեկտեմբեր ամսից մինչ բացահայտվելու օրը»:

Հաշմանդամության վերաբերյալ կեղծ փաստաթղթերով գումար է շորթել պետությունից

Իսկ թե ինչ եղանակով էին պահանջում այդ գումարները, մեր աղբյուրը նշեց. «Դե, հանձնաժողովի նախագահն իր ծանոթներին էր ասում, բժշկուհիները՝ իրենց: Վերջում միասին հալալ կես էին անում ստացված գումարները: Ասում են, որ հանձնաժողովի նախագահը չէր էլ կարող հերքել վերոհիշյալը, քանի որ կան տեսագրությունները եւ ձայնագրությունները: Այս պահին միայն Մինասյանի նկատմամբ է խափանման միջոց ընտրվել, բայց մնացած երեք բժշկուհիներին էլ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Բժշկուհիներից մեկն է միայն, ով ոստիկանի կին է, փորձել է հերքել իր առնչությունը: Նրա հետ կատարվել է առերես հարցաքննություն, եւ հանձնաժողովի նախագահը հիշեցրել է իրեն, թե ինքը ում եւ ինչպես է ասել: Ավելին, եղել է նաեւ առկա տեսագրությունը»:

Մեր աղբյուրի խոսքերով. «Գործով ցուցմունքներ են տալիս նաեւ կաշառքով հաշմանդամության կարգ ստացած  եւ իրականում էլ հաշմանդամ թոշակառուները»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА