ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գո՛րծ արեք, ոչ թե փորձեք ձեր պարապ ժամանակը լցնել անարդյունավետ ինտրիգներով»

07.05.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գո՛րծ արեք, ոչ թե փորձեք ձեր պարապ ժամանակը լցնել անարդյունավետ ինտրիգներով»

«Բուկինիստ» գրախանութ-սրճարանում օրերս փորձ կատարվեց կազմակերպել «Իմ մարմինն անձնական է» վիճահարույց գրքի շնորհանդեսն ու քննարկումը, որը նախատեսված էր 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար: Սակայն փորձը դարձավ փորձանք հենց հեղինակների ու կազմակերպիչների համար, որովհետեւ մի շարք պատվախնդիր անձանց շնորհիվ քննարկումը տապալվեց: Քննարկմանը ներկաներից շատերը, ինչպես եւ մի շարք ծնողներ, հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ արդեն իսկ հայտարարել են, որ այս գիրքը վտանգ է պարունակում` 3-ից 6 տարեկան երեխաների շրջանում այլասերվածություն քարոզչության առումով: Վերոնշյալ գրքի շուրջ ստեղծված աղմուկին անդրադարձել էր նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, սակայն զերծ էր մնացել կանխակալ տեսակետ հայտնելուց: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է հենց Ն. Զոհրաբյանի հետ:

«Բոլշեւիկյան մեթոդներով աշխատող վարչակազմն այսօր չհանդուրժեց նաեւ Արամ Սիմոնյանին»

«ԵԹԵ ԻՄ 3 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆ ՓԱԿՎԵՐ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՎ ԱՍԵՐ` ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է, ՈՒՂՂԱԿԻ «ՊԱՆԻԿԱՅԻ» ՄԵՋ ԿԸՆԿՆԵԻ»

– Տիկին Զոհրաբյան, Դուք նշել էիք, որ առանց գրքի բովանդակությանը ծանոթանալու, հայտարարություն չեք անի: Հասցրե՞լ եք ուսումնասիրել գիրքը եւ ի՞նչ եզրակացության եք հանգել:

Անկեղծ ասած, դեռ գիրքն ինձ չեն բերել: Հակասական կարծիք կա գրքի մասին. մի մասը պնդում է, որ այնտեղ որեւէ վտանգավոր բան չկա, ընդամենը ուղեցույց է ծնողներին, ինչպիսին նաեւ միշտ եղել է բոլոր ժամանակներում, թե ինչպես վարվել այդ տարիքի երեխաների հետ: Մյուս մասն էլ հակառակ պնդումն է անում: Խոստացել են, որ օրվա մեջ գիրքն ինձ պետք է բերեն, մինչեւ այդ գիրքը չտեսնեմ, չկարդամ, չեմ կարող պաշտպանել ոչ այս կողմի, ոչ այն կողմի տեսակետը: Ամեն դեպքում, առաջարկել եմ, որ եթե հանձնաժողովի մեր անդամները նպատակահարմար կգտնեն, որովհետեւ ես միանձնյա որոշում կայացնել չեմ կարող, այս աժիոտաժը շարունակվելու դեպքում պատրաստ ենք գրքի հեղինակներին, օպոնենտներին եւ նաեւ ծնողներին հրավիրել եռակողմ քննարկման հանձնաժողովում: Եթե, իհարկե, կողմերը կպահպանեն կոռեկտությունը, եւ այն ճակատամարտի չի վերածվի, որովհետեւ չէի ցանկանա, որ այն տեսարանը, որը տեղի ունեցավ «Բուկինիստում», տեղի ունենար նաեւ հանձնաժողովում: Այնպես որ, եթե պատրաստ են ադեկվատ քննարկման, հանձնաժողովը պատրաստ է հարթակ դառնալ ցանկացած քննարկման, որտեղ կա մարդու իրավունքներին առնչվող խնդիր:

«Ժողովուրդ». ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել

Գրքում, օրինակ, նշված է, որ 3-6 տարեկան երեխան «իրավունք ունի» միայնակ փակվել սենյակում եւ ասել, որ այն իր անձնական տարածքն է: Էլ չենք ասում, որ գրքի վրա հոգեբաններ չեն աշխատել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

Հասկանալի է, որ գրքի վրա հոգեբաններ չեն աշխատել, եւ այս հարցում պետք է համաձայնեմ Արցախի նախկին օմբուցմեն Ռուբեն Մելիքյանի հետ, որ երեխաների համար նման կարգի գրքեր գրելուց պետք է անպայմանորեն խիստ մասնագիտացված անձնակազմ աշխատի` հաշվի առնելով, նաեւ ներգրավելով հոգեբաններին: Օրինակ, եթե իմ երեք տարեկան երեխան փակվեր սենյակում եւ ասեր, որ սա իմ իրավունքն է, ես ուղղակի «պանիկայի» մեջ կընկնեի, որովհետեւ չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարող է երեխան փակվել սենյակում: Երբ անգամ գնում ենք խանութ, մեր երեխաներին, նույնիսկ ավելի մեծ տարիքի, չենք համարձակվում տանը մենակ թողնել, ուր մնաց թողնենք, որ երեք տարեկան երեխան փակվի սենյակում: Բայց ես էլի չէի ցանկանա մի այսպիսի հատված պոկել գրքից եւ գնահատական տալ: Ընդամենը կարծում եմ, որ այստեղ նաեւ պետությունն իր անելիքն ունի, որ այդ գրքերը, որոնք տպվում են, հետեւի, տեսնի դրանց բովանդակությունը եւ նաեւ, այո, դրանք անցնեն մանկական հոգեբանների ձեռքի տակով: Ըստ իս, ճիշտ մոտեցում չէ, միակողմանի տեսակետ ներկայացնել գրքերում, հատկապես, եթե այն վերաբերում է երեխաներին:

«Փաշինյանի թիմակիցները փորձում են զերծ մնալ պատասխանատվությունից» (Տեսանյութ)

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շատ ակտիվ պաշտպանում է այս գրքի նախաձեռնության հեղինակներին: Արդյո՞ք կարծում եք, որ մեր երկրի աշխատանքային եւ սոցիալական խնդիրների մեջ սա ամենակարեւոր հարցն էր:

Կարծում եմ` ամեն դեպքում, պետական պաշտոնյաները շատ զգույշ պետք է լինեն որեւէ կողմի դիրքերն այսպես մերկապարանոց պաշտպանելու հարցում: Ինքս ձեռնպահ կմնամ հիմա որեւէ հայտարարություն անելուց մինչեւ չծանոթանամ գրքին եւ չխոսեմ մասնագետների հետ եւ չլսեմ նաեւ մանկական հոգեբանների տեսակետները: Կուզենայի, որ մեր պաշտոնյաներն իսկապես շատ ավելի  զգույշ լինեին բոլոր այն հարցերում, որտեղ կա երեխային, նրա անվտանգությանն առնչվող խնդիր եւ ցանկացած հայտարարություն անելիս բազմակողմանի խնդիրը ուսումնասիրեն, նոր խոսեն: Միգուցե, տիկին Բաթոյանն այդքան բազմակողմանի ծանոթ է խնդրին եւ դրա համար է նման հայտարարություն անում, չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին խնդրի ամբողջ ասպեկտներին չեմ տիրապետում:

Համարո՞ւմ եք, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

«ԲՀԿ-Ի ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»

Անդրադառնանք նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նամակին` ի պատասխան երեկ արված ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի արձագանքին: Անցյալ շաբաթ Ա.Միրզոյանը, հաշվի առնելով «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումն ու Գ. Ծառուկյանի կողմից հնչեցրած որոշ բանավոր հայտարարություններ, պարզաբանումներ էր պահանջել ձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտարարությունների առնչությամբ, քանի որ ՀՀ օրենսդրությունը պատգամավորին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ըստ Ձեզ` Գ. Ծառուկյանի ներկայացրած փաստերից հետո այս թեման կարելի՞ է համարել փակված:

Օրենքի գերակայությունը եւ իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. ԵԺԿ նախագահ

Պարոն Ծառուկյանի հայտարարության մեջ հղումներն արված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, եւ այն այնքան հիմնավոր է, հստակ եւ փաստարկված, որ կարծում եմ` «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, վստահաբար այդ հայտարարությանը ծանոթ լինելով, այդտեղ արդեն պետք է կանգ առնեն, եւ այս ինքնանպատակ գործընթացները չշարունակեն: Բայց որոշելիքն իրենցն է, վստահ եմ, որ այն հարցադրումները, որոնք հնչել են Ազգային ժողովի նախագահի կողմից Գագիկ Ծառուկյանին ուղղված նամակում, սպառիչ պարզաբանումներ են ստացել: Այս թեման այս պահից պետք է համարել փակված, իսկ եթե որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ կկարծեն, որ թեման պիտի շահարկեն, ինչ ասեմ, սա էլ արդեն իրենց իրավունքն է:

ԵԽ, «ԵՄ-ՀՀ խորհրդարանական հանձնաժողովի» ղեկավարի հայտարարությունը ՀՀ֊ում դատարանների արգելափակման վերաբերյալ

Ի դեպ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ կային, որոնք շատ ոգեւորված էին «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությամբ` ընդդեմ Գ. Ծառուկյանի: Չե՞ք կարծում, որ սա պարզապես լավ մշակված փորձ էր` որեւէ կերպ ճնշում գործադրելու ԲՀԿ-ի դեմ:

Եթե ինչ-որ մարդիկ նման ցանկություններ, տեսլականներ, գաղափարներ ունեն, բոլորն էլ պետք է հասկանան, որ ԲՀԿ-ի վրա ճնշում գործադրելն անիմաստ գործընթաց է, որովհետեւ մենք ստացել ենք ժողովրդի վստահության քվեն այնքան, ինչքան ստացել ենք եւ խորհրդարանում լեգիտիմ ներկայացնում ենք մեզ վստահված անձանց շահերը ու ոչ միայն իրենց: Եվ շարունակելու ենք մեր գործունեությունը խորհրդարանում` լինելով համաձայն իշխանության այն քայլերի հետ, որոնք բխում են ժողովրդի շահերից, եւ շատ բարձր մեր անհամաձայնությունը հայտնելով բոլոր այն քայլերին, որտեղ կտեսնենք խնդիրներ: Այսինքն` մենք աշխատելու ենք: Իսկ ովքեր այնքան պարապ են, որ աշխատելու փոխարեն, իրենց համար այլ հարակից հոբբիներ եւ զբաղմունքներ են փնտրում, սա էլ արդեն իրենց հոգսն ու խնդիրն է, որտեղ մենք անելիք չունենք, բացի եւս վերջին բարեկամական հորդորից` աշխատե՛ք, գո՛րծ արեք, սա շատ ավելի կարեւոր է, քան գործից դուրս տարատեսակ հոբբիներ գտնելը եւ փորձելը ձեր պարապ ժամանակը լցնել անարդյունավետ ինտրիգներով, գաղափարներով, նախաձեռնություններով եւ ծրագրերով:

Դասախոսություն՝ նվիրված ԵԱՏՄ ձեւավորման 5-ամյակին (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА