ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.05.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, «Բուկինիստում» խայտառակ գրքի շնորհանդեսի առնչությամբ ե՛ւ սորոսական ՀԿ-ները, ե՛ւ սոցապնախարար Զարուհի Բաթոյանը անասելի աղմուկ էին բարձրացրել, իբր վերջին տարիներին անչափահսների դեմ սեռական հանցագործությունների կտրուկ աճ է առկա, ուստի այդպիսի գրքերն անհրաժեշտ են: Ուշադրություն դարձնենք, թե ինչ է այդ առնչությամբ ասում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ: Իսկ տիկին գնդապետը զարմանալիորեն լրիվ սուտ հանեց սոցապնախարարի թվերը եւ պնդումները: Նելլի Դուրյանը ներկայացրեց վերջին չորս տարվա վիճակագրությունը եւ հայտնեց, որ 2016 թվականի ընթացքում անչափահասների նկատմամբ սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը եղել է 80 դեպք, 2017 թվականի ընթացքում` 71 դեպք, 2018 թվականի ընթացքում 50 դեպք: «Մասնավորապես 2018 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում եղել է այդպիսի 19 դեպք, իսկ 2019 թվականի ընթացքում 14 դեպք, այսինքն հինգ դեպքի նվազում է եղել եւ տարիների ընթացքում դեպքերի նվազում ունենք»,- ասաց նա: Ա՛յ, ա՛յ, ա՛յ, տիկին գնդապետ...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա մի փոքր անդրադարձ արդարադատության ոլորտին: Թեեւ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ քրեական գործն ուղարկված է դատարան, բայց զարմանալիորեն դատավորները վախենում են այն քննել: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, ով պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել: Սա մեկ անգամ եւս զարմանալիորեն փաստում է, թե ինչպիսի անորակ եւ մատից ծծած գործ է թխել Սասուն Խաչատրյանի գլխավորած ՀՔԾ-ն` ի փառս սուրբ Նիկոլի եւ սուրբ Սորոսի: Դե ինչ, դատավորներին կարելի է հասկանալ...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հենց Մամուլի ազատության համաշխարհային օրը` մայիսի 3-ին, սանձազերծվեց իշխանական եւ մերձիշխանական քարոզչամեքենայի մի զազրելի արշավ, ընդդեմ ԱՆՏԻՖԵՅՔ հարթակի, որը վերջերս անցկացրել էր «սուտ Նիկոլ» մրցույթը: Սկզբում ծլեց անգլերեն մի հոդված, որը թարգմանվեց հայերեն եւ տեղադրվեց «Հայկական ժամանակ»-ում` «Փաստերի ստուգման անվան տակ գործող խաբուսիկ խմբերն արշավ են սկսել ՀՀ-ի եւ վարչապետի դեմ. Atlantic Council» վերտառությամբորտեղ հատուկ շեշտադրվում է, որ «Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան»: Այնուհետ դա գնաց ամբողջ դաշտով... Դե ինչ, շնորհավորում եմ ձեզ, դուք լրիվ անգրագետ շպիոնոման եք...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА