ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲՈՒԿԻՆԻՍՏԻ» ՏՆՕՐԵՆ. «ԱՅԴՏԵՂ ՈՐԵՎԷ ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ»

07.05.2019 20:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲՈՒԿԻՆԻՍՏԻ» ՏՆՕՐԵՆ. «ԱՅԴՏԵՂ ՈՐԵՎԷ ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ»

Շաբաթ օրը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար, ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի թիմը 3-6 տարեկան երեխաների հետ հանդիպում էր կազմակերպել «Բուկինիստ» գրախանութում՝ «Իմ մարմինը անձնական է» թեմայով: Միջոցառումը մի  խումբ ակտիվիստների կողմից տապալվեց, քանի որ, ըստ նրանց մեկնաբաանության, այն մանուկների շրջանում այլասերում տարածելու նպատակ ունի: Այդ դեպքում, ինչպե՞ս է «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը թույլ տվել, որ նմանատիպ գրքի քննարկումը եւ տարածումը կազմակերպվի իրենց մոտ, ինչպե՞ս է անձամբ վերաբերվում նմանատիպ գրքերի տարածմանը եւ գրքի լոբբինգով զբաղվող կանանց: Այս հարցերի պատասխանները ստացանք պարոն Վարդանյանից:

«Էսպես ձեռք ձեռքի տված կսկսեն պղծել մեր երեխաների հոգեկան վիճակը». Լիա Ավետիսյան

– Դուք տեղյա՞կ էիք, որ Ձեր գրախանութում կազմակերպվելու է «Իմ մարմինը անձնական է» գրքի վերաբերյալ նման քննարկում:

Իհարկե տեղյակ էի:

Նորմա՞լ եք վերաբերվում այդ քննարկմանը եւ նմանատիպ գրքի տարածմանը:

Դուք ի՞նչ նկատի ունեք: Եթե գրքի բովանդակության մասին եք հարցնում, ապա դա տարբեր ձեւերով կարելի է մեկնաբանել, նայած, թե ոնց ու ինչ աչքով եք նայում: Մտեք սոցապ նախարարի ֆեյսբուքյան էջը, որն ասում է` 160 սեռական հանցագործություն է եղել, որից 100-ը երեխաների հետ:

Այսինքն` Դուք կիսո՞ւմ եք սոցապ նախարարի տեսակետը եւ նորմա՞լ եք համարում նման գրքի տարածումը` մասնավորապես երեխաների շրջանում:

Իհարկե կիսում եմ նախարարի տեսակետը, իսկ թե ովքեր են գրքի հեղինակները, ինչ են, ես այդ հնարավորությունը չունեմ` խորանալու ու հետաքննություն անելու:

Դուք եւս մասնակցե՞լ եք այդ քննարկմանը:

Ես չեմ մասնակցել, բայց գիտեմ, որ դա վաճառքի գիրք չէր: Դա բրոշուր էր, որտեղ երեխաները կարող էին նկարները ներկել, իսկ ծնողները՝ կարդալ: Իսկ Դուք կարդացե՞լ եք գիրքը:

Ոչ, բայց արդեն պատկերացնում եմ:

Չէ, չէ իզուր, դա գիրք չէ, դա ուղեցույց է ծնողների համար: Ու շատ նորմալ բան է:

Այսինքն Ձեզ համար նորմա՞լ է, որ 3-6 տարեկան երեխայինն սեռական դաստիարակության թեմաներով նման բաներ քարոզվի:

Նորմալ, այդտեղ որեւէ բան ես չեմ նկատել, համենյանդեպս:

Դուք գուցե, բայց շատ ճանաչված հոգեբաններ նշում են, որ այն մանկապղծություն քարոզող գիրք է:

Ես հոգեբան չեմ, մենք էլ ցենզուրա չենք անում: Ես չեմ որոշում, որն է կարելի, որը՝ ոչ: Գրականության մեջ էլ այնքան գրքեր կան, որոնց գիտականությունը խիստ կասկածելի եւ այլն: Մեր գործը այդ ամենը մատուցելն է ընթերցողին, ընթերցողը ինքն է որոշում՝ որն է պետք իրեն, որն է ճիշտը: Ես չեմ կարող ուղղորդել, ես իրավունք էլ չունեմ ուղղորդելու ընթերցողին:

Հետաքրքիր է, օրինակ Դուք Ձեր թոռնիկին, երեխային թույլ կտա՞ք, որ այդ գրքից օգտվեն:

Եթե Դուք գիրքը կարդայիք, կտեսնեիք, կհասկանայիք, որ այնտեղ ոչ մի վտանգավոր բան չկա:

Այսինքն` թույլ կտա՞ք:

Ներողություն, իսկ ի՞նչ կա այնտեղ, որ չի կարելի է թույլ տալ:

Մենակ հենց այն, որ այդ տարիքում երեխային սեռական դաստիարակության դասեր են տալիս, այն էլ՝ չգիտես ում կողմից հրատարակած:

Եկեք անկեղծ լինենք: Այդտեղ որեւէ վատ բան չկա, սա ընդամենը անիմաստ աղմուկ է: Գիտեք ինչ, ճշմարտությունը ասելուց վախենալ չի կարելի, ես այդ փորձը ունեմ: Դուք քանի՞ տարեկան եք:

Քսանութ:

Ուրեմն Դուք սովետական դաստիարակություն չեք ստացել: Սովետի ժամանակ ամեն ինչ արգելված էր, իսկ արգելված պտուղը քաղցր է լինում: Սեռական դաստիարակության, սեքսի մասին այն ժամանակ ընդհանրապես չէին խոսում, արգելված էին նման թեմաները:

Հիմա Դուք գտնում եք, որ վեց տարեկան երեխան պե՞տք է իմանա այդ Ձեր նշածների մասին:

Իսկ ինչի՞ չիմանա, կամ Դուք ի՞նչ եք կարծում` վեց տարեկան երեխան չի՞ իմանում: Ձեզ թվում է, թե իրենք չգիտեն, իրենք այնքան բան գիտեն, որ մեզ թվում է` չգիտեն: Ինչի մասին եք խոսում:

Այլ բան է, որ առանձին դեպքեր լինում են, բայց այլ բան է, երբ դա պրոպագանդվում է:

Ինչի մասին եք խոսում, ախր, հիմա ինֆորմացիայի այնպիսի հոսք կա, որ վերահսկել պարզապես այլեւ հնարավոր չէ: Հետո, հիմիկվա 4-6 տարեկան երեխան Ձեր ժամանակների 6 տարեկանները չեն: Դուք ինձ կարո՞ղ եք այդ գրքից մի պարբերություն ասել, որը երեխան չպետք է իմանա: Էդ աղմուկը, որ հանում են, երկու կողմն էլ իրենց նպատակները ունեն:

Ու ի՞նչ նպատակ:

Ասեմ, երկուսն էլ իրենց շահադիտական նպատակներն ունեն: Եվ Ձեզ էլ օգտագործում են իրենց գովազդը անելու համար:

Նախ ինձ չեն կարող օգտագործել:

Ոնց չեն կարող, արդեն օգտագործել են, արդեն տրամադրել են:

Նույն հաջողությամբ ես Ձեզ կարող եմ ասել, որ Ձեզ էլ են օգտագործել իրենց գրքի գովազդը անելու համար:

Դե ինձ էլ՝ Ձեզ հետ միասին, այդ երկու կողմը` միջոցառման կազմակերպիչները եւ նրանց ընդդիմադիրները: Սովետական դարաշրջանը ցույց տվեց, որ չի կարելի արգելել ոչ մի բան: Պետք է ազատ լինի մարդը, մարդը պետք է ինքը ընտրի:

Փաստորեն, հասել ենք նրան, որ ԼԳԲՏ լոբբինգով զբաղվողները պետք է մեր երեխաներին սեռական դաստիարակության դասե՞ր տան:

Չէ, չէ, շատ հեռու գնացիք, դա ի՞նչ կապ ունի, ի՞նչ համասեռամոլություն:

Իսկ Դուք տեղյակ չե՞ք, որ Լարա Ահարոնյանը համասեռամոլների ակտիվ լոբբինգով է զբաղվում:

Որտեղի՞ց Ձեզ այդ ինֆորմացիան: Ես նայել եմ ու չեմ գտել: Եթե ուղարկեք տեսնեմ, շատ ուրախ կլինեմ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА