o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՈՍԿՎԱՆ ՄԵԿ-ՄԵԿ ԷԼ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է

07.05.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՈՍԿՎԱՆ ՄԵԿ-ՄԵԿ ԷԼ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է

Հասանք այն վիճակին, որ Հայաստանում օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ մանկապղծության քարոզարշավ են անում: Հասկանալի է, այն հրամցնում են ամենատարբեր սոուսներով, նման այլանդակության դեմ պայքարողներին ոմանք ամենատարբեր «իրավունքային» մեղադրանքներն են ուղղում: Ազգային անվտանգության ապահովմանը միտված պետական կառույցից էլ ձայն ու ծպտուն չկա, թեեւ երկրի հիմքերն են ականապատվում: Մինչդեռ նման օրինակների պակաս չկա. մի կողմից, հերթական անգամ հարվածի տակ է Հայ առաքելական եկեղեցին, մյուս կողմից՝ կրթական համակարգը, եւ այսպես շարունակ:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԿՄՆԱ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍ է

Ժողովրդական մի հայտնի խոսք կա՝ «շունը տիրոջը չի ճանաչում»: Այ, հենց այդ պատկերը կարելի է տեսնել Հայաստանում: Երկրում քաոս է, դա միանշանակ է: Բայց նաեւ կարելի է տեսնել դրա կառավարելի լինելը: Օրինակ, երկրի պետականության հիմնասյուների տակ ականներ են շարվում, եւ դժվար չէ կռահել, թե որ արտաքին քաղաքական կենտրոնների փողերով: Կառավարելի քաոս. ահա այն տիպիկ բնութագիրը, որը կարելի է տալ ներկայիս հայաստանյան իրավիճակին: Իսկ որ այդ «կառավարելի քաոսի» մեխանիզմը նույն աշխարհաքաղաքական կենտրոնների սիրելի «խաղալիքն» է, դա էլ նոր բան չէ: Մի խոսքով, ինչքան էլ որ Փաշինյանը շարունակի պնդել, թե հայաստանյան «հեղափոխությունը» չի ունեցել որեւէ արտաքին քաղաքական ուղղվածություն, միայն այն փաստը, որ ունենք ամեն մի «գունավոր հեղափոխության» կարեւոր դետալ «կառավարելի քաոսի» մեխանիզմը, միանգամից հակառակի մասին է աղմկումՉնայած, մեկ ուշագրավ դետալ սկսեց վերջին ժամանակներս նկատվել: Այն, որ ռուսական քաղաքագիտական հանրությունն ի սկզբանե էլ հայաստանյան իրադարձությունների մեջ «գունավոր» տարրեր էր նկատում, օրերս նաեւ Փաշինյանը խոստովանեց: Բայց ահա վերջին օրերին այլ երանգներ էլ սկսեցին իրենց զգացնել տալ: Օրինակ, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, ով նաեւ ռուսական որոշակի պետական օղակների ոչ պաշտոնական խոսափողի համարում ուներ, Հայաստանում ծավալվող մանկապղծության ուղղվածության քարոզներին զուգահեռ, սկսել է այս կերպ գնահատել մեր իշխանական վերնախավին. «ՀՀ իշխանությունները ներկայումս ավելի ադեկվատ հայտարարություններ են անում, հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում եւ հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը, սկսում են հարմարվել իրավիճակին...»: Իսկ ահա «գունավոր հեղափոխություն» լինել-չլինելու առնչությամբ ընդգծելով, որ դրանք չեն կարող տեղի ունենալ առանց արտաքին ուժերի եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջամտության, Տարասովը շարունակում է. «Նման դեպքերում այդ ուժերն ինչ-որ պահի մտնում են, կոպիտ ձեւակերպումներով, «խաղի» մեջ, սպասվում էր, որ Արեւմուտքը պետք է դա աներ, սակայն նրանք իրավիճակին հետեւողի դերը ստանձնեցին, չմտան հայաստանյան ներքաղաքական «խաղի» մեջ՝ դրանով իսկ չեզոքացնելով այդ մասին կարծիքները»:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

Այսպիսով, վերլուծաբանը փորձում է ակնարկել, որ Մոսկվայում հայաստանյան իրադարձությունները «գունավոր» չեն համարում: Այն դեպքում, երբ մի կողմից՝ Տարասովի հիշատակված բացատրությունն առնվազն կեղծ է, հաշվի առնելով հետեւյալը: Որ սորոսականների եւ նման այլ արեւմտյան «ոչ կառավարական կազմակերպությունների» կատարածուների համարում ունեցող բազում անձինք տեղ են գտել ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ գործադիր կառավարման համակարգում, բոլորիս աչքի առաջ է, եւ առնվազն տարօրինակ է, որ բավականին տեղեկացված Տարասովը «չի տեսնում», որ նմանները վաղուց են «խաղի մեջ»: Բայց ընդամենը հաշված շաբաթներ եւ ամիսներ առաջ նույն Տարասովն էր պարբերաբար «գունավոր» լինելու բաց ակնարկներ հղում անգամ Փաշինյանի ուղղությամբ: Օրինակ, հունվարի վերջերին Դավոսում կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո նա միանշանակ պնդում էր. «Մեր ռազմաբազան Հայաստանում է, քանի որ պոտենցիալ թշնամին Թուրքիան է: Իսկ որոշակի փուլում Փաշինյանը կասի` իսկ ի՞նչ ունեն անելու ռուս զինվորականները Հայաստանում, նրանք անելիք չունեն, ուստի պետք է հեռանան Հայաստանից... Այսինքն` Փաշինյանն ավարտին է հասցնում հայկական պատմության ռուսական փուլը»: Իսկ ահա ապրիլի կեսերին նա Փաշինյանի մասին այս կարծիքին էր. «Փաշինյանի հետ խաղում են, եւ նա, լինելով նախկին լրագրող, զգացմունքային է արձագանքում այդ ամենին: Ժամանակ առ ժամանակ սա կրկեսի է նմանվում»:

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ վարչապետի հետ

 

ԿԱՇԱՌՔԻ Ո՞ՒԺԸ, ԹԵ՞ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» Է ԴԱՌՆՈՒՄ

Ու այսքանից հետո, երբ Տարասովի տոնայնությունը հասնում է նրան, թե՝ «ՀՀ իշխանությունները հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում», հարց է ծագում՝ ինչպե՞ս հասկանալ վերլուծաբանի դիրքորոշման 180 աստիճանով փոփոխությունը: Փորձենք հասկանալ:

ՎԱՐԿԱԾ ԱՌԱՋԻՆ. Վերլուծաբանը, եթե դեռ միայն վերջերս մեկ բան է ասում ու միանգամից փոխում դիրքորոշումը, նշանակում է, որ նա կա՛մ այն ժամանակ բան չէր հասկանում, կա՛մ էլ, որ նախկին գնահատականն էր ճիշտ, եւ ինչ-ինչ պատճառներով հիմա հակառակն ասելու, այսինքն՝ ստելու կարիք է ունեցել: Ի՞նչ պատճառներով, Տարասովին մեծ փողե՞ր կամ այլ-այլ անձնական օգուտնե՞ր են տվել. ինչ պակաս վարկած է:

ՔՈՉԱՐՅԱՆԻ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼ-ՉՀԱՅՏՆՎԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՑՈՒՑԻՉ

ՎԱՐԿԱԾ ԵՐԿՐՈՐԴ. Իհարկե, հնարավոր է, որ ռուսական խոսափողի համարում ունեցող վերլուծաբանն իր  հայտարարությունները կառուցում է իր երկրի քաղաքականությունից ելնելով: Այսինքն, եթե ընդունենք, որ կան որոշակի պայմանավորվածություններ Փաշինյանի եւ Մոսկվայի միջեւ, այսինքն, որ նա հեռու կմնա ռազմաբազայի խնդրից, իսկ երկրի ներսում կգործի սեփական հայեցողությամբ, դա կարող էր նաեւ ռուսական վերլուծական հանրության համար սեփական մոտեցումները վերաշարադրելու պատճառ դառնալ:

ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ԽՈՐԸ ՑՈՒԿՑՎԱՆԳԻ

ՎԱՐԿԱԾ ԵՐՐՈՐԴ. Երկրորդ վարկածը, այնուամենայնիվ, մեկ թերություն ունի: Մոսկվայի համար առաջնային ոչ թե Հայաստանի ներսում Փաշինյանի քաղաքականությունն է, այլ՝ արտաքին: Թե ինչպիսին է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, խոշոր հաշվով կախված է մեկ վերջնական ինդիկատորից. ռուսական ռազմաբազան մնո՞ւմ է Հայաստանում, թե՞ Տարասովի նշված հունվարյան վարկածով, «որոշակի փուլում» Փաշինյանը կգնա այն հանելուն: Ընդ որում, «գունավոր հեղափոխությունների» արտաքին կենտրոնների թիվ 1 խնդիրն էլ հենց նույնն է. հիշեցնենք Վրաստանի օրինակը, երբ Սահակաշվիլու «Վարդերի հեղափոխության» առաջին գործառույթներից մեկը դարձավ հենց ռուսական բազան հանելը: Այսինքն, քանի դեռ ռուսական զինուժը Հայաստանում է, ավելին, այն համալրվում է ամենաարդիական զինտեխնիկայով, այդ թվում, նախատեսվում է առաջիկայում գերժամանակակից Սու-30 ինքնաթիռներ տեղակայել, անկախ Փաշինյանի «հեղափոխության» «գունավոր» լինել-չլինելուց, Հայաստանի աշխարհաքաղաքական տեղաշարժը բացառվում է: Եվ Փաշինյանի հետ կապված ինտրիգն էլ, խոշոր հաշվով, հենց դրան է տանում՝ նա ունի՞ ժամանակի ընթացքում բազան հանելու խնդիր, թե՝ ոչ, անկախ նրանից, թե հրապարակավ ինչ է հայտարարում:

Վրաստանի վարչապետի թեկնածուն կողմ է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրմանը

Վերադառնալով Տարասովին՝ նկատենք. ինչ խոսք, դավոսյան հանդիպմանն անմիջապես հաջորդած նրա հայտարարության մեջ տրամաբանություն կար: Տարասովից զատ, շատ այլ վերլուծաբաններ եւս այդ հանդիպման մեջ արցախյան հարցով ՌԴ-ին շրջանցելու իմաստ տեսան: Այդ թվում նկատի առնելով, որ Դավոսի այդ հանդիպման կազմակերպիչներն այդպես էլ անհայտ մնացին, մինչդեռ ստվերային թելերով գործընթացը կապվում էր սուպերլիբերալիզմի հետ՝ ունենալով նաեւ բոլթոնյան հայտնի ծրագրերի երանգավորում: Բայց նաեւ հիշեցնենք, որ Դավոսից Մոսկվա մեկնած Փաշինյանն այդպես էլ ՌԴ նախագահի հետ հանդիպելու հնարավորություն չունեցավ, հանդիպեց վարչապետ Մեդվեդեւի հետ, եւ, ըստ տարածված խոսակցությունների, հանդիպումն անցավ միանգամայն ծանր: Հիշեցնենք նաեւ, որ հենց դրանից հետո էր, որ Փաշինյանը ռուսական ուղղությամբ որոշ ընդգծված քայլերի գնաց, այդ թվում՝ Սիրիա զորք ուղարկեց: Վերջապես, հաջորդեց նաեւ Արցախի հետ կապված Լավրովի մասնակցությամբ մոսկովյան հայտնի հանդիպումը, որն առաջ քաշեց այն վարկածը, ըստ որի՝ բանակցային գործընթացը մտել է ՌԴ նախագահի անձնական վերահսկողության դաշտ: Ճիշտ է, դրանից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ արցախյան հարցով հանդիպում կլինի նաեւ Վաշինգտոնում, սակայն այդպես էլ դրա օրը չի որոշվում: Իսկ դա նույն Տարասովին հիմք է տվել եզրակացնել, որ Վաշինգտոնը պարզապես փորձում է սառեցնել բանակցությունների տաք ընթացքը՝ իր հերթին ակնարկելով, որ գործընթացը Մոսկվայի վերահսկողության դաշտում է: Նաեւ, որ «Փաշինյանի կառավարության նկատմամբ Վաշինգտոնի կողմից նկատելի սառեցում է նկատվում»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԹԵԺ ՕՐԱԿԱՐԳ

Այսպիսով, պնդելով, թե «ՀՀ իշխանությունները ներկայումս ավելի հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը...», Տարասովը փորձում է մեսիջ հղել, որ Դավոսից, ավելի կոնկրետ՝ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումներում արմատական փոփոխություննե՞ր են եղել: Նման է դրան, առավել եւս, որ Տարասովը նաեւ պնդում է. «Վաշինգտոնը կորցնում է Փաշինյանին»: Բայց նաեւ չմոռանանք՝ կարող ինչ-որ բան կորցնել մեկ դեպքում՝ եթե մինչ այդ ունեցել ես...

Վրաստանի վարչապետի թեկնածու է առաջադրվել ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գախարիան

Իհարկե, խնդիրն այն չէ, թե կոնկրետ Տարասովն ինչ մտորումներ եւ պատկերացումներ ունի, այլ այն, թե արդյոք այդ պատկերացումները կա՞ն նաեւ պաշտոնական Մոսկվայում: Եթե այո, նշանակում է, որ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդա՞կն է ավելացել այնտեղ, եւ այս ամենը վերլուծաբանների միջոցով արվող մեսիջներ են: Կամ միգուցե փորձում են հասկացնել, թե այս-այս քայլերի դեպքում վստահությունը կավելանա՞: Բայց մյուս կողմից, երբ փաշինյանական քարոզչամեքենան առավոտից գիշեր հարվածում է նույն Մոսկվային, նրա զինակիցները ՌԴ վարչապետին «անտակտ» են անվանում, դա՞ ինչպես հասկանանք: Որ բոլոր օղակներով ամեն ինչ անում են, որ «Վաշինգտոնը Փաշինյանին չկորցնի՞»: Մի խոսքով, բոլոր տարբերակներն էլ դեռ պետք է թողնել օրակարգում, սակայն այս ողջ ֆոնը հուշում է, որ մոտ ժամանակներս ուշագրավ զարգացումների պակաս չենք ունենալու:

Նիկոլ, դու վախենում ես պատմությունից. Մարգարիտ Եսայան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА