o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

07.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյանը վերջապես հեռուստաեթերով հայտարարեց, թե որն է «նոր Հայաստանի» գաղափարախոսությունը` անհատի վերափոխումը: Սակայն ամեն օր վարկանիշ կորցնող վոժդը ի՞նչ է ուզում ստանալ ՀՀ քաղաքացիներից: Ճիշտն ասած, «անհատի վերափոխումից» հերթական տոտալիտար մեծ նախագծի հոտ է գալիս: Ժամանակին մեզանից փորձում էին կերտել «հոմո սովետիկուս», կամ սովետական մարդ, իսկ հիմա ի՞նչ են ուզում կերտել:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

 

ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՅԼԱՍԵՐՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

Խոշոր հաշվով, հայ մարդը որեւէ վերափոխման կարիք չունի, քանզի ի ծնե օժտված է լավագույն որակներով բոլոր բնագավառներում, եւ ընդամենը դրանց դրսեւորման համար պատշաճ հանրային հարաբերություններ եւ լավ կառավարում է պետք: ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններն էլ վերափոխման կարիք չունեն` նրանց ներկայացուցիչները ՀՀ պարկեշտ քաղաքացիներ են: Սեփական ծագումը  չհիշող, հետեւաբար վերափոխման ենթակա շոշափելի խառնածին զանգված էլ չունենք: Հետեւաբար ում եւ ինչպես են ուզում վերափոխելԵզրակացությունը մեկն է` ցանկանում են վերափոխել դեպի վատը: Ե՛վ հայոց ինքնությունը, ե՛ւ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ինքնությունը դարձել է խոչընդոտ անդրազգային կառույցների տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ այլ շահերին: Այդ առումով թող ոչ ոք չկարծի, որ սկանդալի վերածված «Իմ մարմինն անձնական է» գունավորման ենթակա եւ 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի չկայացած շնորհանդեսը ինչ-որ ձեւով դուրս է «ժողվարչապետի» անցկացված կուրսից: Վերափոխում են ու փորձում են վերափոխել ամենափոքր տարիքից: Եվ հատկանշական է, որ հայրենասեր քաղաքացիական ակտիվիստների կողմից այդ շնորհանդեսի տապալումը միանգամից արժանացավ սոցապնախարար Զարուհի Բաթոյանի խիստ դատապարտման խոսքինՊարզվում է, որ գենդերաֆեմինիստական բազում կազմակերպությունների ղեկավար Լարա Ահարոնյանի կազմակերպություններից մեկը, որն էլ արտադրել է այդ պղծագիր գիրքը, նախարարության «եզակի գործընկեր» է եսիմ որ զահրումար հարցում: Անշուշտ, ընթերցողը կհարցնի` մանուկների հետ առնչվող գիրքը, եթե մի կողմ դնենք բովանդակությունը, ի՞նչ առնչություն ունի սոցապնախարարության հետ, կարծես թե, դա պետք է առնչվեր կրթության եւ առողջապահության գերատեսչություններին: Սակայն «անհատի վերափոխում» հռչակած իշխանության գործողություններում պետական տրամաբանություն փնտրելն անիմաստ զբաղմունք է: Այդտեղ տարատեսակ սորոսածինները իշխանությունն իրագործում են անմիջապես, անկախ գերատեսչական պատկանելությունից: Հա, ի դեպ, այդ շնորհանդեսի տապալումը խստիվ դատապարտող Զարուհի Բաթոյանը կտրականապես հրաժարվում է դատապարտել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը: Այնպես որ, ազատ եւ հպարտ քաղաքացիներ, լավ իմացեք` ձեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու են լարաահարոնյանները, որպեսզի ձեր մանուկները կարողանան իրենք որոշեն` աղջիկ են, թե տղա, թե եսիմ ինչ, էլ մնացյալ ատրիբուտներից չխոսենք: Ձեր երեխաների դաստիարակությամբ նաեւ կզբաղվեն ադրբեջանցու հետ ողջագուրվող եւ պատերազմի հերոսների մասին գարշելի ցինիզմով արտահայտվող ասյախաչատրյանները, որպեսզի ձեր զավակներն իմանան, որ երբ թուրքը գա, այդ թուրքին ոչ թե շանսատակ անեն, այլ հնազանդորեն թույլ տան` սեփական վզները կտրելու:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

ՆԱԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԱՐՎՈՒՄ

Ի դեպ, կրթության նախարար Արայիկ Հարությունյանը գլուխ է գովում, որ շուտով դպրոցական պայուսակները կիսով չափ թեթեւ կլինեն: Այսինքն` առարկաներ պետք է կրճատվեն: Եվ եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա դա նշանակում է, որ թավշյա ռեֆորմներից հետո ձեր զավակաները դպրոցում պետք է դեբիլ մեծանան: Ենթադրաբար` որպեսզի պիտանի լինեն զուտ որպես ցածրակարգ սպասարկման աշխատանքներ կատարող էժան աշխատուժ, ում «առաստաղը» մատուցողի գործն է: Սակայն մինչ կրթությանը կրկին անդրադառնալը, տեսնենք, թե բարձր մակարդակով ինչ է անում վոժդը: Իսկ մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱյդպիսի բան ՀՀ պատմությունում տեղի է ունենում առաջին անգամ: Քանզի պետական իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները կարգավորված են Սահմանադրությամբ: Լրացուցիչ կարգավորումներն այդտեղ ավելորդ են, եւ մնացյալը կատարվում էր ենթաօրենսդրական ակտերի մակարդակով: Այսինքն` այնքան պրոբլեմներ են սարքել «թավշյա» մեկ տարվա ընթացքում, որ վարչապետի ու կաթողիկոսի նախագահությամբ աշխատանքային խումբ պետք է գործիՀիմա տեսնենք, թե որն է Նիկոլի (կամ նրա տերերի) ուզածը. «Ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է: Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, եւ եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, եւ եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, եւ այդպես շարունակ»: Հիմա հասկացա՞ք, թե առաջինը որ դասագիրքն է դուրս թռնելու աշակերտի ուսապարկից: Բայց ոչ միայն դա, այլեւ հայագիտական բլոկի առարկաները կրճատվելու են, չմոռանանք նաեւ տխրահռչակ Արայիկ Հարությունյանի թունդ ատելությունը ռազմահայրենասիրական դաստիարակության հանդեպ: Այսինքն` հայագիտական բլոկն ու ռազմագիտությունը դեն են նետվելու, դե, տեղն էլ կբերեն տարատեսակ լարաահարոնյանների գենդերային առարկաները, որպեսզի պատանի քաղաքացին զուրկ լինի ոչ միայն ազգային, այլեւ սեռական ինքնությունից: Բայց նորից անդրադառնանք Նիկոլի խոսքին. «Հաջորդ խնդիրների խումբը վերաբերում է հարկային հարաբերություններին: Օրինակ, խնդիր կա` անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, եւ մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, եւ արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք»: Խոսքը ոչ միայն հարկելու, այլեւ վարչախմբի հսկողության տակ ամբողջ գույքը վերցնելու մասին է: Եվ դա այն դեպքում, երբ այս պետականակործան վարչախմբի վերահսկողության տակ ինչքան քիչ բան լինի, այնքան լավ: Իհարկե, չպետք է բացառել եկեղեցու միջոցները անհագ լափելու մղումը, բայց հիմնական նպատակը, թերեւս, եկեղեցին` որպես ինստիտուտ, զրոյի հավասարեցնելն է: Տաճարներ պայթեցնող բոլշեւիկները գոնե ավելի ազնիվ էին, քան սրանք: Իսկ հիմա` վոժդի դավանաբանական կողմնորոշման մասին. «Ինձ համար շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետությունում քրիստոնեական արժեքների արմատավորումը: Եվ ես կհամարձակվեմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը մեծ մասով հիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա: Եվ ինքս ինձ համար` որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցել եւ վերընթերցել Նոր Կտակարանը: Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում` պետական առումով հեղափոխական է, եւ դա այն բանաձեւն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին եւ ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության»: Նիկոլը ոչ մի տեղ չի ասում, որ պատկանում է Առաքելական եկեղեցուն, փոխարենը ինչ-որ համամարդկային, հեղափոխական, եսիմ ինչական քրիստոնեություն է ուզում արմատավորել: Կարելի է ենթադրել, որ դա «Կյանքի խոսքի» պես արհեստածին եւ լրիվ ապազգային մի կառույց է: Այսինքն` եւս մեկ փորձանք` այս անգամ արդեն օտարադավան կրոնական զոմբիացման տեսքով: Ի՞նչ կարելի է եզրակացնել այս ամենից: Թերեւս մի բան` թավշիստների վարչախումբը մահացու վտանգ է ազգի եւ պետության համար: Ու հարցն այսպես է դրված` կա՛մ մենք, կա՛մ իրենք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА