o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան դատապարտել է Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման պատճառով արտասահմանի քննադատությունը

07.05.2019 13:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան դատապարտել է Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման պատճառով արտասահմանի քննադատությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է արտասահմանի քննադատությունը՝ կապված Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, որում հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիան 9 միլիարդի կորուստ կկրի

Այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ԿԸՀ բողոք ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքների վերաբերալ, ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն հայտարարել էր, թե ԱՄՆ-ն հույս ունի, որ քվեարկության արդյունքներն օրինական կճանաչվեն:

ԿԸՀ-ում ԱԶԿ ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը երկուշաբթի հայտարարել էր, որ Թուրքիայի ԿԸՀ-ն որոշում է ընդունել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, կրկնակի ընտրությունները նշանակված են հունիսի 23-ին: Օզելի խոսքով՝ ընտրությունների արդյունքների չեղարկումը կապված է այն հանգամանքի հետ, որ տեղամասերում ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ նշանակված էին ոչ պետծառայողների թվից, ինչպես նաեւ կիսատ լրացված արձանագրությունների առկայության պատճառով:

«Բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն այս որոշմանը, որն ընդունվել է օրենքի շրջանակում: Մենք չենք ընդունում քաղաքական քննադատությունը, որ ԿԸՀ որոշման հետ կապված հնչել է որոշ արտասահմանյան գործընկներների կողմից: Թուրքիան երկիր է, որն ապացուցել է իր ժողորդավարական հասունությունը, եւ անկախ ԿԸՀ-ի այս որոշումը ուղղված է ընտրողների կամքի արտահայտման ապահովմանը»,- նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА