ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում ականապատման ահազանգից հետո շուրջ 40 շինությունից ավելի քան 7000 մարդ է տարհանվել

07.05.2019 18:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում ականապատման ահազանգից հետո շուրջ 40 շինությունից ավելի քան 7000 մարդ է տարհանվել

Մոսկվայում իրավապահ մարմիններն անանուն հաղորդագրությունից հետո ստուգում են շուրջ 40 շինություն, որոնցում, ըստ հաղորդագրության, ականներ են տեղադրված: Այդ առիթով տարհանվել է ավելի քան 7000 մարդ: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն` հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Կես տարում ավելի քան 7 միլիոն աշխատատեղ. Չինաստանում գործազրկության մակարդակը նվազում է

«Մոսկվայում 36 կետերում տեղադրված ականների մասին հաղորդագրություններ են ստացվել: Ստուգվել են դրանցից 8-ը: Տարհանվել է ավելի քան 7000 մարդ»,- նշում է աղբյուրը:

Ռուսաստանում ականապատման մասին անանուն զանգերի նոր տարափն սկսվել է հունվարից, սակայն ահազանգերը կեղծ սպառնալիք են պարունակել: Միայն մայրաքաղաքում նման կեղծ լուրերի հետևանքով հասցված վնասը կազմել է 150 մլն ռուբլի: Այս ընթացքում երկրի հարյուրավոր առևտրի կենտրոններից, երկաթուղային կայարաններից և այլ կետերից տարհանվել է շուրջ 2 մլն մարդ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА