ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ը և Instagram-ը ջնջել են Ուկրաինայի շուրջ կենտրոնացված ռուսական օգտահաշիվները

07.05.2019 17:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ը և Instagram-ը ջնջել են Ուկրաինայի շուրջ կենտրոնացված ռուսական օգտահաշիվները

Facebook և Instagram սոցցանցերից Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ կենտրոնացված շուրջ 100 օգտահաշիվ է հեռացվել։ Այս մասին ասվում է Facebook-ի կիբերանվտանգության վարչության ղեկավար Նաթանիել Գլեյշերի ուղերձում։

Հրդեհ` Թումանյան քաղաքում. այրվել է շուրջ 150 քմ խոտածածկ տարածք

Նշվում է, որ հեռացված էջերից տեղեկատվական հարձակումներ են իրականացվել, որոնք սկսվել են Ռուսաստանից և Ուկրաինայի վերաբերյալ ոչ արժանահավատ տեղեկություններ են տարածել։ Հեռացվել է 97 օգտահաշիվ, խումբ և էջ։

«Մենք մշտապես աշխատում ենք գործունեության այդ տեսակը հայտնաբերելու և դադարեցնելու ուղղությամբ, քանի որ չենք ցանկանում, որ մեր ծառայություններն օգտագործվեն մարդկանց մանիպուլացնելու համար»,-ասվում է հաղորդագրությունում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА