ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշտարակ քաղաքում գլխի ծանր վնասվածք ստացած երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել

06.05.2019 22:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աշտարակ քաղաքում գլխի ծանր վնասվածք ստացած երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել

Աշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահարի հետևանքով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:  

«Դուխով»-ի ժամանակն անցել է. Իշխան Սաղաթելյան

«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ 12-ամյա տղան, ընկնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա, ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА