ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի Վաղարշյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի երթևեկության փոփոխություն

06.05.2019 19:52 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի Վաղարշյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի երթևեկության փոփոխություն

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում մայիսի 7-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Լենինգրադյան փողոցում

Փոփոխության արդյունքում Վաղարշյան փողոցի Կոմիտասի պողոտայից դեպի նշված խաչմերուկ երթևեկության ուղղության 1.3 գծանշման դեպի ձախ տեղափոխած հատվածի երկարությունը կկարճացվի մինչև 30 մետր երկարության` նախկին 50 մետրի փոխարեն, և միաժամանակ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վաղարշյան փողոցում՝ խաչմերուկից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկության ուղղության մոտ 55 մետր հատվածում՝ բացի հասարակական տրանսպորտից՝ գործող կանգառի կետում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА