o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Atlantic Council-ի ապաշնորհ մասնաճյուղերը հարձակվում են հայկական տեղական մամուլի վրա. «The Armenite»

06.05.2019 17:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Atlantic Council-ի ապաշնորհ մասնաճյուղերը հարձակվում են հայկական տեղական մամուլի վրա. «The Armenite»

Նորությունների, մեկնաբանությունների և վերլուծությունների անկախ լրատվամիջոց «The Armenite»-ը հոդված է հրապարակել «Atlantic Council-ի ապաշնորհ մասնաճյուղերը հարձակվում են հայկական տեղական մամուլի վրա» վերնագրով, որով անդրադարձ է կատարել մայիսի 3-ին և 4-ին հայկական լրատվամիջոցներում տարածվող Atlantic Council-ի DFRLab-ի վերլուծությանը։

ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է ՀԱՊԿ-ում արված հայտարարություններին

Հրապարակման ամբողջական թարգմանությունը ներկայացված է ստորև։

«The Armenite». Atlantic Council-ի նոր մասնաճյուղի կողմից երեկ հրապարակվեց անհավանական կոպիտ երկմասանի լրագրողական աշխատանք՝ ուղղված հայկական որոշ տեղական լրատվամիջոցները պարսավելուն: Այն հերթական օրինակն էր արդեն սովորական դարձած ոտնձգության, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը քննադատող լրատվամիջոցների և անհատների դեմ: Նրանց «Թվային դատաբժշկական և հետազոտական լաբորատորիա» կայքը լրագրողներին ներկայացնում է իբրև «թվային Շերլոկներ», սակայն վերոնշյալ աշխատանքը կստիպեր հենց իրենց իսկ անվանադիր-խուզարկուին ամոթից գետինը անցնել:

Այս համատեքստում նշենք, որ Ատլանտյան Խորհրդի անդամների կազմի մեջ են մտնում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, ով ԱՄՆ Պետդեպարտամենտում ծառայելուց հետո ամոթալի կերպով դարձավ թուրքական և ադրբեջանական կողմերի ջատագովը, և Հայոց ցեղասպանությունը ժխտող Բրենթ Սքոուքրոֆթը:

Թեև հոդվածների երկարությունը, նկարներն ու գծապատկերները ենթադրում են, որ կատարվել է լուրջ դատաբժշկական ուսումնասիրություն՝ արժանի «Թվային դատաբժշկական և հետազոտական լաբորատորիա» (բարձրագույն) կոչմանը, իրականությունն այն է, որ տրամադրված տեղեկատվության մեծ մասը անորոշ դիտարկումներ են այն մասին, որ մեկից ավելի կայքեր կամ անհատներ տեղադրել են նման բովանդակությամբ նյութեր, չհիմնավորված ենթադրություններ առ այն, որ նշյալ լրատվամիջոցները կապ ունեն Ռուսաստանի հետ, թե ինչ կապ դա կարող է ունենալ այս գործի հետ, և որ այդ մամուլը տարածում է մոլորեցուցիչ և կեղծ տեղեկատվություն իրենց նյութերի սուբյեկտների մասին:

Ամենից մտահոգիչ է այն, որ  առատորեն ֆինանսավորվող օտարերկրյա կազմակերպությունը հարձակվում է այն հայկական տեղական լրատվամիջոցների և անհատների վրա, ովքեր աշխատում են լույս սփռել հայ ներկայիս իշխանավորների, այդ թվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախ ստահոդ և անազնիվ հայտարարությունների վրա: Նրանց գործունեությունը, հավաբանար, համաձայնեցված է առնվազն մեկ օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող լրատվամիջոցի և Հայաստանում ապրող այն անհատների հետ, ում ապրուստի միջոցը օտարերկրյա աղբյուրների տրամադրած դրամաշնորհներն են:

Նպատակաուղղված անազնվություն, թե պարզ անտեղյակություն

Այս հոդվածի համար, որ լուսաբանում է ենթադրաբար ոչ վստահելի տեղեկատվություն, հեղինակը՝ Զարինե Խարազյանը, թարգմանում է «Ադեկվադի»՝ հայկական լրատվամիջոցներից մեկի կարգախոսը այսպես. «ԱԴԵԿՎԱԴ` այն, ինչի մասին լռում է Ազատությունը»: Խնդիրն այն է, որ կարգախոսում նշված «Ազատությունը», իրականում, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի անունն է, և ոչ թե ազատություն փոքրատառ ա - ով, ինչպես կարելի է ենթադրել այդ թարգմանության համատեքստից դուրս:

Այսպիսով՝ Խարազյանը կա՛մ ուղղակիորեն խաբում է ընթերցողներին, կա՛մ այդքան անտարբեր է այս փաստի նկատմամբ, որի մասին տեղյակ է ցանկացած մարդ, ով թեկուզ հեռվից ծանոթ է Հայաստանի ներքին գործերին, և հետևաբար մեծ սխալ է թույլ տալիս, որն էլ գունազարդում է իր հոդվածի շարունակությունը: Վերջին դիտարկումը առանձնապես արտառոց չէ, քանի որ Խարազյանի թվիթերյան օգտահաշիվը, բացի նրա հայ լինելը նշելուց, որևէ կերպ չի մատնանշում այն, որ հեղինակը հետաքրքրված է Հայաստանի ներքին գործերով:

«Ազատությունը» (ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը, ոչ թե գաղափարը) չկարողացավ ներել հեղինակի դեմ արված քննադատությունները և հրապարակեց լայնածավալ մի հոդված, որը լուսաբանում էր «Թվային դատաբժշկական և հետազոտական լաբորատորիայի» (ԹԴՀԼ) գործունեության մանրամասները: Սա զարմանալի չէր, քանի որ Հայաստանում ընդդիմության շատ ներկայացուցիչներ  ծաղրում են «Ազատությանը» որպես Փաշինյանի խոսափող այնպիսի դեպքերի համար, ինչպիսիք են անցյալ տարի իր ցույցերի գրեթե 24-ժամյա լուսաբանումը և ուղիղ եթերով վերջերս հեռարձակված հարցազրույցից առաջ Փաշինյանի դստերը հարցերի տրամադրումը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ

Ավելի քան երկու շաբաթ առաջ, երբ Երևանի կենտրոնում ձերբակալվեցին «#ՍուտՆիկոլ» շարժման ղեկավարները, որոնց մասին էլ է խոսվում ԹԴՀԼ-ի հոդվածում, «Ազատությունը» չէր համարել այդ դեպքը լուսաբանման արժանի: Այնուամենայնիվ, ԹԴՀԼ-ի անգլերեն հոդվածից ժամեր անց,  «Ազատության» կայքում հայտնվեց լայնածավալ հայերեն հոդվածը:

Պետք է նշել, որ քննարկվող անհատները և լրատվամիջոցները խիստ քննադատաբար են վերաբերում Հայաստանի նոր իշխանավորների «անցած ճանապարհին», որոնցից շատերը աշխատում էին ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների համար), որոնք ֆինանսավորվում են միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից: Այս մասին չի հիշատակվում ԹԴՀԼ-ի հոդվածում:

Հաշվի առնելով քննադատողների՝ Սորոսի և նրա նախկին աշխատակիցների մասին անընդհատ խոսելու հակումը՝ հարկ է նշել, որ հոդվածի համահեղինակներից մեկը՝ Յուլիա Ռեշիտկոն, աշխատում է «Չեսնո» ուկրաինական կազմակերպությունում, որը ֆինանսավորվում է Սորոսի «Միջազգային Վերածնունդ» հիմնադրամի, ինչպես նաև մի շարք օտարերկրյա կառավարությունների կողմից: Քանի որ հոդվածում չի խոսվում այն մասին, թե ինչ դեր է կատարել Յուլիան հայկական ԶԼՄ-ների և անհատների (որոնք գրում և խոսում են գրեթե բացառապես հայերեն լեզվով) մասին հոդվածի աշխատանքներում, ապա դժվար է հստակ եզրակացություն անելը: Բայց քանի որ ԹԴՀԼ-ն որևէ խնդիր չէր տեսնում Յուլիայի դեպքում շահերի հնարավոր բախման մասին խոսելու, կարծում ենք, որ դա պետք է անենք մենք:

Լարվածություն ռուսական կողմի հետ կապի ուղղությամբ

Զարմանալի չէ, որ հոդվածը ծանրաբեռնված է Atlantic Council-ին հատուկ նույն հակառուսական պարանոյայով: Իրականում հոդվածի մյուս համահեղինակի՝ Էտո Բուզիաշվիլիի թվիթերյան գրառումները կարելի է ընթերցել որպես հակառուսական տրամադրությունների ճշգրիտ համառոտագրություն:

Չնայած հոդվածը մոռանում է նշել, թե ինչ է նշանակում «ռուսական կողմի հետ կապ» արտահայտությունը հոդվածի համատեքստում, նման կապի ապացույցների քանակը հետևյալն էր. «Հանրային Whois ռեգիստրում կայքի դոմեյնի որոնումից պարզ դարձավ, որ IP հասցեի գտնվելու վայրը Սանկտ Պետերբուրգն է»: Այսքանով ամեն ինչ ասված է:

Չնայած Խարազիանը փորձում է շարժվել այս դրույթի տրամաբանությամբ, ասելով, որ «ԹԴՀԼ-ն գտել է նաև ապացույցներ, որ AntiFake.am-ի կայքը կարող է փոխկապակցված լինել Ռուսաստանում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ», նա ընթերցողին չի տրամադրում որևէ փաստ այդպես կարծելու համար:

Հորինված փաստարկների համակարգումը

Խարազյանը շարունակում է՝ առաջարկելով, որ որոշ կայքեր՝ Ադեկվադը և AntiFake.am-ը, աշխատում են միասին: Ինչպես «ռուսական կողմի հետ կապի» դեպքում, այստեղ նույնպես պարզ չէ, թե ինչն է խնդիրը: Ամբողջ աշխարհում, այդ թվում ` Միացյալ Նահանգներում, շատ լրատվամիջոցներ տեղադրում են պատմություններ, որոնք համընկնում են իրենց հետ համակարծիք այլ լրատվամիջոցների նյութերի հետ:

Այնուամենայնիվ, հետաքրքիր է Atlantic Council-ի կողմից հետաքրքրվածության ակնհայտ բացակայությունը այն հարցում, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում տասնյակ օտարերկրյա ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներ համակարգված կերպով հարձակումներ են գործել երկրի ղեկավարության վրա անկասկած կեղծ տեղեկություններով՝ հաճախ ղեկավարվելով այժմ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թերթերի կողմից, որոնց մի մասը փակվել է զրպարտության մեղադրանքով բազմաթիվ դատական գործերի պատճառով:

Իրականում այն, ինչն առաջին հայացքից թվում է որևէ բանի հետ կապ չունեցող հորինված փաստարկ, շուտով սկսում է նմանվել կապակցված հորինված փաստարկների ցանցի, երբ ստուգում ենք, թե Ֆեյսբուքը ինչ կարող է ասել այս համաձայնեցված հաղորդագրության մասին:

Ֆեյսբուքից հեռացնելու մասին կեղծ պատրվակներ

Սերժ Սարգսյանի ուղերձը. Չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում, դա այժմ նույնքան վտանգավոր է, որքան ազատամարտի տարիներին

Այս հոդվածը կարծես թե ջանքեր է գործադրում Ֆեյսբուքից այս խմբերի կամ անհատների հեռացման համար կեղծ պատրվակ ստեղծելու ուղղությամբ: Առանց ապացուցելու, որ հրապարակվել է որևէ իրոք ապակողմնորոշիչ կամ ոչ վստահելի տեղեկատվություն՝ ԹԴՀԼ-ն նշում է, որ «Ֆեյսբուքի համաձայնեցված ոչ վստահելի վարքագծի սահմանումը վերաբերում է դեպքերին, երբ անհատները, էջերը կամ խմբերը միասին աշխատում են ուրիշներին մոլորության մեջ գցելու համար այն մասին, թե ովքեր են նրանք և թե ինչ են անում»:

Այնուհետև նրանք շարունակում են՝ ասելով, որ «Ֆեյսբուքը հայտարարել է պատվաստման հետ կապված ապատեղեկատվության կանխարգելման մասին»՝ կանխագուշակելով Ադեկվադի և վերջինիս համահիմնադիրներից մեկի՝ Արթուր Դանիելյանի Գարդասիլ պատվաստանյութի դեմ ուղղված տեսահոլովակի ստուգումը: Այդուհանդերձ, հոդվածը մոլորեցնում է ընթերցողին՝ տպավորություն ստեղծելով, որ Ադեկվադը աջակցում է պատվաստումների դեմ քարոզարշավին իր՝ միայն Գարդասիլ պատվաստանյութի դեմ ուղղված (մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի մասին) տեսանյութով:

Խարազյանը հավանաբար չէր դիտել տեսանյութը, կամ միգուցե նրա հայերենի իմացությունը չէր բավարարել բովանդակությունը հասկանալու համար, քանի որ տեսահոլովակի հենց սկզբում Դանիելյանը մեկ ամբողջական րոպե է տրամադրում պարզ նշելուն, որ իրենց տեսահոլովակը պատվաստումների դեմ ուղղված տեսանյութ չէ: Տեսանյութը նույնիսկ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութին դեմ չէ, այլ Գարդասիլի պոտենցիալ վտանգավոր, հնացած տարբերակի մասին է, որը ձեռք է բերվել, տարածվել և օգտագործվել Հայաստանի կառավարության կողմից: Հոդվածում նշվում է, որ «Տեսահոլովակը Գարդասիլ պատվաստանյութի՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի ապրանքանիշի մասին բացահայտ ապատեղեկատվություն է պարունակում», սակայն նույն հոդվածում չի նշվում, թե տեսանյութում ինչն էր ապատեղեկատվություն:

Այն, ինչը կարծես թե մաս է կազմում լիիրավ պաշտպանական՝ հակառակորդին ճնշելու քաղաքականության, որը հետևեց այդ հոդվածի երկու մասերի հրապարակմանը, լուրերն էին այն մասին, որ Ֆեյսբուք կայքը հազարավոր հաղորդումներ (report) է ստացել AntiFake.am-ի դեմ: Այս հարցի շուրջ համընդհանուր կարծիքն այն է,  որ այդ հաղորդումները կապված էին Նիկոլ Փաշինյանի «կիբեր բանակի» հետ, որը պարբերաբար մոբիլիզացվել է անցյալ տարվա քաղաքական հեղաշրջումից հետ, որպեսզի ճնշի այլակարծություն դիտվող տեսակետները՝ դրանք տարածող ֆեյսբուքյան էջերի և անհատական օգտահաշիվների դեմ հաղորդումներ ուղարկելով, ինչպես նաև վճռական կերպով այլակարծություն հայտնողների վրա մեկնաբանությունների միջոցով հարձակվելով՝ արդյունավետորեն հետ պահելով շատ անհատների ազատ և անկաշկանդ արտահայտվելուց:

Անորոշ դրդապատճառներ

Այս ամենը հանգեցնում է տրամաբանական հարցի՝ ինչու՞:

Ինչու՞ է Վաշինգտոնում գտնվող մտավոր զենքը, որի համար Հայաստանը հազիվ թե տարիներ շարունակ որևէ հետաքրքրություն է ներկայացրել, անսպասելիորեն կատարում աղքատ հետազոտություն և գրում երկմասանի հոդված՝ հարված հասցնելով փոքր լրատվամիջոցներին և իշխանություններին քննադատող այլ անձանց:

Անհնար է իմանալ, թե ինչն էր պատճառը՝ Atlantic Council-ի կողմից այս «ապտակ-բացահայտումը» արտադրելու, սակայն այն պարունակում է այն տխուր հաղորդագրությունը, որ Խորհուրդը պատրաստ է ճնշել տեղական ԶԼՄ-ների ազատ խոսքը և այլակարծություն տարածողներին՝ անհիմն զրպարտանքներ նետելով և վտանգ ներկայացնելով նրանց՝ գոյություն ունենալու և երկրի քաղաքական դիսկուրսին մասնակցելու իրավունքի համար:

Հաշվի առնելով այս հոդվածներում ներկայացված ոչ վստահելի և ապակողմնորոշող տեղեկությունները և լուրերի տարածման հարցում ակնհայտ համագործակցությունը՝ միգուցե հենց ԹԴՀԼ-ն և «Ազատությունը» պիտի դիմեն Ֆեյսբուքին` այդ հարթակից իրենց հեռացնելու համար:

 

Մհեր Ալմասյանը իր ներդրումն է ունեցել այս հոդվածի ստեղծման հարցում:

Հեղինակ՝ Վիլյամ Բայրամյան, 4 մայիս, 2019

Թարգմանությունը` AntiFake.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА