ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պասիվ ծխելը կարող է հիպերտոնիա առաջացնել

06.05.2019 18:12 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Պասիվ ծխելը կարող է հիպերտոնիա առաջացնել

Պասիվ ծխելը կարող է դառնալ հիպերտոնիայի պատճառ: Այս մասին է վկայում կորեական Սոնգյունգվանի համալսարանի հետազոտությունը:

Հետազոտությանը ներգրավվել է 130 հազար մարդ, ընդ որում՝ փորձարկվողների միջին տարիքը կազմել է 35 տարեկան: Պարզվել է, որ աշխատավայրում պասիվ ծխելը հիպերտոնիայի զարգացման հավանականությունը մեծացնում է 13 տոկոսով, իսկ տան պայմաններում պասիվ ծխելը՝ 15 տոկոսով: Հիպերտոնիան 28 տոկոս դեպքերում հենց պասիվ ծխելու հետեւանք է:

Հյութեր, որոնք կարող են լինել չափազանց վտանգավոր

Փորձագետները նշում են, որ ծխելիս առաջանում են այրման արգասիքներ, որոնք նստում են ծխողի մազերի, մաշկի եւ հագուստի վրա: Այս անտեսանելի քիմիական նյութերի մասնիկները կարող են այնուհետեւ օդի մեջ հայտնվել եւ շրջապտույտ կատարել այն հաստատության ներսում, որտեղ մտել է ծխախոտ ծխած մարդը: Այսպիսով, ծխախոտի սիրահարները թունավոր նյութերի տարածման աղբյուր են:

Հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Բենգ Ջին Կիմը նշում է, որ հիպերտոնիայի զարգացման ռիսկերը կարելի է նվազագույնի հասցնել, եթե հնարավորինս պաշտպանվեն պասիվ ծխելուց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА