ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կորցրել է իր պաշտոնը՝ վարչապետի հիվանդության մասին հայտարարությունների պատճառով

05.05.2019 22:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կորցրել է իր պաշտոնը՝ վարչապետի հիվանդության մասին հայտարարությունների պատճառով

INTERFAX.RU - Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գէվին Ուլիամսոնը պաշտոնից հեռացվել է այն բանի համար, որ մասնավոր զրույցներում խոսել է վարչապետ Թերեզա Մէյի հիվանդության պատճառով կաբինետը կառավարելու անընդունակության մասին, հաղորդում է The Times- ը:

Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

«Գէվին Ուլիամսոնը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից այն բանից հետո, երբ Թերեզա Մէյն իմացել է, որ նա քննադատել է նրան մասնավոր զրույցներում, հայտարարելով, որ դիաբետի պատճառով Մէյը չի կարող լինել վարչապետ»:,- ասվում է հրապարակման մեջ

Պաշտոնաթող նախարարի հայտարարությունների մասին տեղեկատվությունը վարչապետին փոխանցել են կուսակցությունում իր կողմնակիցները, որոնք համարել են, որ կառավարության անդամի կողմից կառավարության ղեկավարի մասին նման հայտարարությունները անթույլատրելի են:
Ուիլյամսոնը, գրում է պարբերականը, հերքում է, որ երբևէ քննարկել է վարչապետի առողջական վիճակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА