o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Queen խմբի մասնակիցների կարողությունը գերազանցել է թագուհի Էլիզաբեթ II-ի հարստությանը

05.05.2019 21:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Queen խմբի մասնակիցների կարողությունը գերազանցել է թագուհի Էլիզաբեթ II-ի հարստությանը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի կարողությունը 75 մլն ֆունտ ստերլինգով ավելի քիչ է, քան Queen ռոք-խմբի կենդանի մասնակիցների ունեցվածքը:

Ինչպես գրում է Коммерсантъ-ը՝ հղում անելով բրիտանական պարբերականին, խմբի անդամներ Բրայան Մեյի (£160 մլն), Ռոջեր Թեյլորի (£155 մլն) և Ջոն Դիքոնի (£130 մլն) ընդհանուր կարողությունը գնահատվում է 445 մլն ֆունտ, մինչդեռ թագուհու կարողությունը 370 մլն դոլար է կազմում:

Պատերազմներից ու բռնաճնշումներից փախած մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է 70 միլիոնը. ՄԱԿ

Դիքոնը խմբից հեռացել է Ֆրեդի Մերկուրիի մահից հետո 1991-ին, սակայն հանդիսանում է խմբի հիմնադիրներից մեկը, և բրիտանական պարբերականը նրան ընդգրկել է իր հաշվարկներում:

Էլիզաբեթ II-ը 1989-1994 թվականներին գլխավորել է երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Դրանից հետո փոխվել են ունեցվածքի հաշվարկման կանոնները: Հաշվարկից բացառել են թագավորական հողերը և կալվածքները, ինչպես նաև արվեստի գործերի հավաքածուի արժեքը:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА