ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը արհեստականորեն ավտոմեքենաների գազը թանկացրեց

05.05.2019 19:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը արհեստականորեն ավտոմեքենաների գազը թանկացրեց

Ինչպես հայտնի է, կառավարությունն ավտոմեքենաների լիցկավորման գազը գազալցակայաններում նախկինում ճնշումային հաշվարկի փոխարեն՝ ներդնելով կշռով վաճառելու մեխանիզմը, այն հիմնավորում էր, թե՝ ճնշումով վաճառելիս գազալցակայանները խաբում են վարորդներին: Այսինքն, այդ փոփոխության հիմնական բացատրությունը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության գաղափարն էր: Դրանից զատ, կառավարությունը մի գլուխ երդվում էր, որ այդ փոփոխությունը շարքային սպառողի համար որեւէ գնային ազդեցություն չի ունենաԼ

«Ժամանակ». Կառավարությունը պատ­րաստվում է վերացնել պե­տական մարմինների ղեկա­վարների առաջին տեղակալ­ների ինստիտուտը

Սակայն մայիսի 1-ից, ինչ այդ մեխանիզմը կիրառմանմեջ մտավ, վրորդներից բազմաթիվ բողոքներ ենք ստացել, որ նախկինի համեմատ նույն քանակով լիցկավորման համար ավելի շատ են վճարում: Եվ ահա, այսօր վերջապես այդ դժգոհությունը ստուգեցինք: Ավտոմեքենան գրեթե լիովին դատարկ գազաբալոնը մոտ 10 օր առաջ լիցքավորել էր 4100 դրամով, եւ վարորդի պնդմամբ, ամեն անգամ նույն կարգի լիցքավորումնիր վրա նստում էր 4-4,2 հազար: Եվ ահա նույն ավտոմեքենան այս անգամ լիցքավորեցինքն այդ նույն գազալցակայանից: Արդյունքում, լրիվ լիցքավորման համար՝ նույն ծավալով, ինչ նախկինում, այս անգամ պահանջեցին մոտ 4650 դրամ՝ 550 դրամով ավելի թանկ: Վարորդի գնահատմամբ, ներկայիս կարգով միջին հաշվով նա ստիպված է լինելու ամեն լիցկավորման համար վճարել առնվազն մոտ 500 դրամ ավելի շատ, քան մինչ կարգի փոփոխությունը:

Այսպիսով ֆիքսենք. կառավարությունը ստում էր, ասելով, որ կարգի փոփոխությունը վարորդիների վրա չի ազդի: Կոնկրետ դեպքում վճարվել է ավելի քան 12 տոկոսով բարձր գին: Ավելին ասենք. մեր տվյալով, այս նախագծի հեղինակներն ի սկզբանե էլ քաջ գիտակցում էին, որ այդ քայլով արհեստականորեն թանկացնում են գազալցակայանների գազը: Իսկ թե ինչու էին հակառակը պնդում եւ ում գրպանն է մտնելու այդ հավելյալ գումարը, կներկայացնենք «Իրավունքի» տպագիր տարբերակի երեքշաբթի օրվա համարում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА