ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռաֆայել Վահանյանին հանում են Ռաֆայել Վահանյանի ավան շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնից

05.05.2019 17:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Ռաֆայել Վահանյանին հանում են Ռաֆայել Վահանյանի ավան շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնից

Հայ գրոսմայստերները բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Ռ. Վահանյանի դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ:

«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Ներկայումս դպրոցի տնօրեն է հանդիսանում Երեւանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ում անունով էլ կոչվում է դպրոցը: Ռաֆայել Վահանյանը համարվում է հայկական շախմատի կենդանի լեգենդ, նա ԽՍՀՄ հավաքականի կազմում 1984 եւ 1986 թվականների համաշխարհային շախմատի օլիմպիադաների, 1985 եւ 1989 թվականների աշխարհի թիմային առաջնությունների, 1980, 1983 եւ 1989 թվականների Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն է: Ռաֆայել Վահանյանը մեծ ավանդ ունի Հայաստանում շախմատի զարգացման եւ հանրահռչակման գործում:

«Փաշինյանի բեմադրած ներկայացման կուլիսներում, ինչպես միշտ, Լ. Տեր- Պետրոսյանն է»

Հանդիսանալով իր անունը կրող դպրոցի տնօրենը՝ շարունակում է անգնահատելի ծառայություն մատուցել հայկական շախմատին: Ռաֆայել Վահանյանը մեծ հեղինակություն է վայելում շախմատային աշխարհում, դեռեւս 2008 թվականին աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկու եւ Ռումինիայի ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Բուխարեստ քաղաքում հիմնադրվել է Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակադեմիան: Ռաֆայել Վահանյանը արժանացել է մի շարք պետական պարգեւների՝ 1985 թվականին «Աշխատանքային արիության համար», 2001 թվականին «Մովսես Խորենացու» մեդալով, 2011 թվականի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Միակ հայ շախմատիստն է, ով արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Առաջին հայ շախմատիստն է, ում շնորհվել է միջազգային գրոսմայստերի կոչում:

Միջազգային ներդրումները բացակայում են ոչ թե դատաիրավական համակարգի, այլ իշխանության անսկզբունքայնության պատճառով

Գրոսմայստերների համար մեծ անակնկալ էր նման մրցույթի անցկացումը:

Ամբողջ շախմատային ընտանիքի եւ նրա շուրջը կանգնած մարդկանց կարծիքով, նման մրցույթի անցկացումը դիտվում է շատ բացասական: Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի աշխատել եւ իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին: Մեր շախմատային ընտանիքը ուրախ է եւ շնորհակալ, որ Ռաֆայել Վահանյանը տնօրինում է իր անունը կրող դպրոցը եւ այդ մրցույթը չպետք է վերաբերվի մեր Լեգենդին, քանի որ նրա ամեն մի խոսքը, ամեն մի բացատրությունը, նրա ներկայությունը մեծ ներդրում է գալիք սերունդների զարգացման համար:

Նիկոլական ոճրախմբի քստմնելի վարքագիծը (տեսանյութ)

Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյան

Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյան

Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյան

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյան

Աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան

Աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, գրոսմայստեր Հրանտ Մելքումյան

Կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյան

Պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Արման Փաշիկյան

Վետերանների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյան

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյան

Մինչեւ 18 տարեկանների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյան

Գրոսմայստեր Արամ Հակոբյան

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյան

Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյան

Գրոսմայստեր Վահե Բաղդասարյան

Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գրոսմայստեր Արման Միքայելյան

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյան

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյան

Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյան»,- ասված է հայտարարության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА