o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոչ ենք անում՝ հանուն մեր երեխաների միանալ հայկական ավանդական արժեքների համար տարվող պայքարին. «ԿԱՄՔ»

05.05.2019 16:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կոչ ենք անում՝ հանուն մեր երեխաների միանալ հայկական ավանդական արժեքների համար տարվող պայքարին. «ԿԱՄՔ»

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. 

«Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ սկսված պայքարն առաջիկայում էլ ավելի է թեժանալու: Ա'րդ, դիմում ենք հայ հասարակության բոլոր շրջանակներին, յուրաքանչյուր ավանդապաշտ հայ անհատի, հանուն մեր երեխաների` միանալ հայկական ավանդական արժեքների համար տարվող պայքարին:

Պայքարել՝ մինչեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը. «Կամքն» ընդունեց որոշում

Այսօր Հայաստանում  այլասերված փոքրամասնությունը փորձում է իր կամքը պարտադրել բացարձակ մեծամասնությանը: Մենք երդվել ենք` թույլ չենք տալու, որովհետև նոր-ազատական անվերահսկելի քարոզարշավը հակասում և սպառնում է ո'չ միայն մեր մշակույթին  ու կենցաղին, այլև` մեր երկրի սահմանադրությանը:

Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության օրենքի սահմաններում բացահայտել այլասերող գործողություններն ու մատնացույց անելով  կատարողներին` նրանց գամել ամոթանքի սյունին: 
Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք ուղղում` փրկել թավշյա հեղափոխության ձեռբերումները` իր շարքերից հեռացնելով սորոսականներին ու այլասերվածներին:

Արդար, ներառողական և հավասար հասարակության կառուցման գործընթացի տերը մեր ազգն է, մեր ավանդապաշտ, պատասխանատու, հայրենասեր և հպարտ հայ քաղաքացին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА