ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանադայում 20 հոգուց բաղկացած խումբը վիճակախաղով 37 մլն դոլար է շահել

05.05.2019 14:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադայում 20 հոգուց բաղկացած խումբը վիճակախաղով 37 մլն դոլար է շահել

Կանադայում 20 հոգուց բաղկացած խումբը Lotto Max ազգային վիճակախաղի՝ 37 մլն դոլար կազմող ջեքփոթի հաղթող է ճանաչվել: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վիճակախաղն անցկացնող OLG ընկերությանը հղումով, հաղթողները կկիսեն շահած գումարը:

Ջեքփոթի շահող թվերն են եղել՝ 2, 3, 5, 12, 21, 22 և 37, բոնուսային թիվը` 19: Հայտնի է, որ վիճակախաղի հաղթող տոմսը վաճառվել է Քվեբեք նահանգի Բրոսսար քաղաքում: Հայտնի է նաև, որ շահող տոմսը ձեռք է բերվել միանգամից 20 հոգու կողմից, ինչը կանադական վիճակախաղի կանոններով թույլատրվում է:

Հիշեցնենք, որ Կանադայի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթը՝ 49,5 մլն ԱՄՆ դոլար, խաղարկվել է Lotto 6/49-ի կողմից՝ 2015թ.-ի հոկտեմբերին:

Պենտագոնը համաձայնել է 34 մլրդ դոլարով F-35 կործանիչների՝ պատմության մեջ առաջին երկարաժամկետ վաճառքին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА