ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մադոննան իրեն խտրականության զոհ է անվանել

05.05.2019 19:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մադոննան իրեն խտրականության զոհ է անվանել

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան խոստովանել է, որ, հասնելով 60 տարեկանի, անսպասելիորեն էյջիզմի զոհ է դարձել: Խոսքը խտրականության առանձին տեսակի մասին է, որը ենթադրում է տարիքի հիման վրա անհատների կամ խմբերի նկատմամբ կարծրատիպերի և խտրականություն առկայություն:

Բեհնազ Ջաֆարին գլոբալ խնդիր է անվանել սեռական ոտնձգությունները

«Մարդիկ միշտ տարբեր պատճառներով փորձել են ինձ լռեցնել՝ ասելով, որ ես բավականաչափ գեղեցիկ չեմ, բավականաչափ լավ չեմ երգում, բավականաչափ տաղանդավոր չեմ, բավականաչափ ամուսնացած չեմ, իսկ այժմ ասում են, թե ես բավականաչափ երիտասարդ չեմ», - ասել է երգչուհին բրիտանական Vague ամսագրին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ իրեն «պատժում են 60 տարեկան լինելու համար»:

Մադոննան վստահություն է հայտնել, որ իր հասցեին վատ մեկնաբանություններ անող մարդկանց մեծամասնությունը պարզապես պատճառ է փնտրում, որպեսզի հանդիմանի իրեն դեռևս ողջ լինելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА