ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նայելով իրա դաջվածքներին, ես վախեցա... պապին նույնպես դաջվածքներ ունի, ու ես իրանից վախենում էի, ես ստիպված անում էի էն ինչ ինքն ասում էր»

05.05.2019 12:09 ՔՐԵԱԿԱՆ
 «Նայելով իրա դաջվածքներին, ես վախեցա... պապին նույնպես դաջվածքներ ունի, ու ես իրանից վախենում էի, ես ստիպված անում էի էն ինչ ինքն ասում էր»

Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբեմն մարդիկ մտածում են, որ հերքելով երևույթը՝ բացառում են այն: Դա «ջայլամի հոգեբանություն» է, որն արդյունավետ չի կարող լինել…..  Որտեղից են մարդիկ ենթադրում, որ Հայաստանում չկա սեռական հանցագործություններ երեխաների նկատմամբ, ով է նրանց այդ սուտն ասել….  Միայն 2018թ.-ին ՀՀ ՔԿ վարույթում քննվել է երեխայի նկատմամբ կատարված 11 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարություն), 16՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 36՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ), 13՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողություններ): Այսինքն՝ միայն 76 քրեական գործ երեխաների նկատմամբ կատարված սեռական հանցագործություններով 2018թ.-ին Հայաստանի նման փոքր երկրում, իսկ ամեն մի քրեական գործ առնվազն մեկ երեխայի խեղված ճակատագիր է.... Դա փաստ է, որը հերքելն առնվազն անհեթեթություն է....  Սեռական հանցագործությունից տուժած երեխայի նվազագույն տարիքը ՀՀ-ում եղել է 4 տարեկան.... Պատկերացրեք այդ երեխայի ծնողների վիճակը, երբ նրանք իմացան դրա մասին, պատկերացրեք նրանց մշտական վախը, երեխայի հասարակությունում չինտեգրվելու դեպքում....  Այս թեմայով կարելի է շատ խոսալ, բայց միայն կցիտեմ տուժող երեխաների ցուցմունքներից մի քանի հատվածներ.....«մաման իր սիրածի և իր ընկերոջ հետ երկար խմեցին ու հետո, երբ մաման հանվեց ու պառկեց կռավաթին, իսկ Ս. ձյաձյայի ընկերը մոտեցավ ինձ ու ասեց՝ հանվի, ես նայեցի մամային, որ տեսնեմ նա ինչ կասի, բայց մաման բան չասեց: Ես էլ մտածելով, որ ոչ մի վատ բան չկա՝ հանվեցի ու պառկեցի Ս. ձյաձյայի կողքը....», «ես խաղում էի իրա հետ, նա խնդրում էր ձեռքը գրպանը տանել և ասում, որ այնտեղ մեծացող խաղալիք կա, ես հիմա էլ չեմ հասկանում ինչ վատ բան է արել ...», «նայելով իրա դաջվածքներին, ես վախեցա, ու քանի որ մեր հարևան... պապին նույնպես դաջվածքներ ունի, ու ես իրանից վախենում էի, ես ստիպված անում էի էն ինչ ինքն ասում էր», «հալամուլա խաղալու ժամանակ ես վազեցի գառաժների հետևը, որ պաղկվեմ, այնտեղ մեր շենքի Օ.-ն չիշիկ էր անում, տեսնելով ինձ, նա ասեց մի վախեցի, արի պաղկվի, ես քեզ չեմ խանգարի: Հետո նա....», «Ի. Պապիի տունը դպրոցի մոտ էր, մենք հաճախ տուն գնալուց անցնում էինք իրա մոտով, ինքն ուներ կրիա ու շուն, ու թողում էր, որ մենք խաղանք իրանց հետ, բայց մենակ էն դեպքում, երբ նա մեր պռոշները պաչում էր...»: Մի քանի դրվագներ ծնողների ցուցմունքներից՝ «մենք անհանգստացանք, որ դուստրս չվերադարձավ բակում գտնվող զուգարանից և ամուսնուս հետ գնացինք բակ, քանի որ արդեն երեկոյան 19:00 էր: Զուգարանի փոքր պատուհանից մենք տեսանք, թե ինչպես մեր տնակը վարձակալողը բռնել էր մեր երեխայի բերանը և....», «ես երբեք չէի մտածի, որ իմ տղես կանի նման բան աղջկաս հանդեպ, մինչև իմ աչքով չտեսա: Ինչու ես մինչ այդ չէի հավատում աղջկաս...», «տեսակցությանս եկած աղջիկն ինձ պատմեց, որ նախկին կնոջս երկրորդ ամուսինը նրան սիրել է, աղջիկս պատմել է դրա մասին մորը, իսկ մայրը նրան չի հավատում»... Նման օրինակներ բազմաթիվ են... Եկեք օգնենք բոլոր երեխաներին հնարավոր բոլոր մեթոդներով չդառնալ սեռական բռնության զոհ»: 

 

Երևանում մեքենան դուրս է եկել մի փողոցի երթևեկելի հատվածից և հայտնվել այլ փողոցի տներից մեկի տանիքին. կա տուժած

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА