o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

05.05.2019 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում այսօր առավոտյան մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի 3480 ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին:

Ընտրություններին ձայնի իրավունք է ստացել 1,8 մլն քաղաքացի: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներն են իշխող «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն» կուսակցության թեկնածու Ստևո Պենդարովսկին և ընդդիմադիր «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն. Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության» թեկնածու Գորդանա Սիլյանովսկա Դավկովան: 

Երկրի պետական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրությունների առաջին տուրում այս թեկնածուները հավաքել են համապատասխանաբար 322 581 և 318 341 ձայն:

Սոցհարցումների համաձայն՝ ընտրողների 40%-ից ավելին երկրորդ փուլի մեկնարկի շեմին դեռ չի կողմնորոշվել՝ ում օգտին քվեարկել: Հարցվածների 22%-ը պատրաստ է եղել իր ձայնը տալ Պենդարովսկիին, իսկ մոտ 16%-ը՝ ընդդիմության թեկնածուին:

Ընտրությունների վերջին փուլում հաղթող կճանաչվի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն՝ պայմանով, որ ընտրություններին մասնակցի երկրի պետական ընտրական հանձնաժողովում գրանցված քաղաքացիների 40%-ը, այն է՝ շուրջ 723 հազար քաղաքացի:

Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղի ժամանակով ժամը 19:00-ն: Ակնկալվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին մոտ, իսկ պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հաջորդ օրվա ընթացքում:

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА