o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ չի կարելի հետեւել սոցցանցերի ֆիթնես-գուրուների խորհուրդներին

05.05.2019 12:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞ւ չի կարելի հետեւել սոցցանցերի ֆիթնես-գուրուների խորհուրդներին

Սոցցանցերի ֆիթնես-գուրուներն այսօր մեծ ազդեցություն ունեն մարդկանց վրա, որոնք ցանկանում են նիհարել եւ լավ տեսք ունենալ։ Բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս լսել նրանց. Գլազգոյի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նման ֆիթնես-գուրուների հրապարակած խորհուրդների մեծ մասը քաշ գցելու վերաբերյալ անօգուտ են եւ անգամ վտանգավոր։

Սուլշեր․ Նույնիսկ երազել չի կարելի ավելի լավ արդյունքի մասին

Գիտնականները սոցցանցերում մի քանի պրոֆիլներ են վերլուծել՝ գնահատելու համար դրանց տեղեկատվության ճշգրտությունը եւ հուսալիությունը։ Պարզվել է, որ շատ բլոգերներ հեղինակի անձնական կարծիքը մատուցում են որպես անվիճելի փաստ։ Իսկ իրականում նրանց բոլոր խորհուրդները չեն համապատասխանում գիտական տվյալներին եւ բժիշկների խորհուրդներին։

Ինչպես պարզել են գիտնականները, 10 բլոգերից 9-ը հրապարակել է ոչ գիտական, ոչ ճիշտ, երբեմն էլ՝ վտանգավոր խորհուրդներ նիհարելու մասին։

Փորձագետները նաեւ ուսումնասիրել են բաղադրատոմսերի վերաբերյալ գրառումները՝ ելնելով դրանց կալորիականությունից, սննդարար նյութերի եւ աղի պարունակությունից։ Այդ գրառումներն ուղեկցվել են հայտարարություններով բաղադրատոմսերի բացառիկ օգտակարության մասին։ Բայց, օրինակ, 14 բլոգերից 5-ը չի կարողացել հուսալի հղում ներկայացնել պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակված բաղադրատոմսերի օգտակարության վերաբերյալ։ Հատկանշական է, որ ստուգում չանցած բլոգերների մեջ եղել են նաեւ բժշկական կրթություն ունեցող մարդիկ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА