ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՔՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

05.05.2019 11:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲԱՔՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Ինչպես հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իսրայելական պետական հետուստատեսությանը՝ KAN NEWS-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իսրայելական սպառազինությունների վաճառքը բերում է հայ ժողովրդի զավակների մահվանը, ակնարկելով իսրայելա-ադրբեջանական ռազմական գործարքների մասին։ Նա նաեւ նշել էր, որ սպառազինությունների մրցավազքը ռեգիոնում չի կարող նպաստել խաղաղության հաստատմանն ու անվտանգությանը։ Այս հայտարարություններին արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Բաքվի տարածած հայտարարության մեջ մեղադրանք է հասցեագրվում Երեւանին, վերջինիս համարելով որպես սպառազինությունների մրցավաքզի հրահրող։ Ըստ այդ հայտարարության, «ռազմական մրցավազքը Հայաստանի քաղաքականության մաս է հանդիսանում»։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը Բաքվի ռազմական գնումները արդարացրել է այն հանգամանքով, որ այդ պետության «տարածքների մի մասը գրավված են», ու «տարածքային նկրտումների ու ռազմական ագրեսիայի, օկուպացիայի կամ էթնիկ զտումների բացակայությունը ինքնին կվերացնի նաեւ սպառաինությունների մրցավազքը եւ կնպաստի, որպեսզի խաղաղություն հաստատվի, ու  ռեգիոնում լինեի անվտանգ»։

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА