ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի՝ միջուկային վերջնագրին

05.05.2019 11:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի՝ միջուկային վերջնագրին

Թեհրանը շարունակելու է ուրանի հարստացումը, չնայած Վաշինգտոնի ճնշմանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

ԱՄՆ-ի ԶԼՄ-ները զգուշացրել են միջուկային պատերազմի վտանգի մասին

«Ըստ Միջուկային համաձայնագրի, Իրանը կարող է ծանր ջուր արտադրել, դա չի խախտում պայմանագիրը», – Լարիջանիին մեջբերում է ISNA-ն:

Ուրբաթ օրը Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Բուշերի ատոմակայանի տարածքում լրացուցիչ շինարարություն սկսվի եւ ուրանի հանքաքարի դիմաց Իրանից հարստացված ուրան արտահանվի։

Բացի այդ, Միացյալ Նահանգները հայտարարել են, որ «չի հանդուրժի» Իրանում ուրանի հարստացումը եւ ծանր ջրի արտադրությունը գոյություն ունեցող թույլատրելի սահմաններից դուրս: Պետդեպարտամենտը պահանջում է, որ Թեհրանը վերադառնա ՄԱԳԱՏԷ-ին «ռազմական առումով միջուկային ծրագրի նախկին ասպեկտին»:

Իրանը, իր հերթին, հերքում է միջուկային զենքի մշակման ծրագրերը:

Ծանր ջուրը, որպես նեյտրոնային մոդերատոր, օգտագործվում է միջուկային որոշ ռեակտորների մեջ: Նման ռեակտորներում զենքի դասի պլուտոնիում կարելի է արտադրել բնական ուրանի օգտագործմամբ`առանց հարստացման: 2016 թ. հունվարին Իրանը հաղորդեց, որ ապամոնտաժվել է ռեակտորի այն հատվածը, որտեղ պետք է օգտագործվեր ծանր ջուրը:

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА