o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկու տարվա ընթացքում վեց աստղակերպ կմոտենա Երկրին

05.05.2019 16:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երկու տարվա ընթացքում վեց աստղակերպ կմոտենա Երկրին

2027 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում երկու տարվա ընթացքում վեց աստղակերպ կմոտենա Երկրին: Այդ մասին հայտնել է Space.com իներնետ-պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) մասնագետներին, որոնք մասնակցում են Աստղակերպերից պաշտպանության հարցերին նվիրված խորհրդաժողովին՝ Օդագնացության միջազգային ակադեմիայի շրջանակներում:

Ավստրալիայում գրանցվել է վերջին 60 տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը

«Վեց աստղակերպերից առաջինը Երկրին կմոտենա 2027 թվականին»,- հայտնել է Փասադենայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակից Լենս Բենները: Այդ երկնային մարմինը, որն ստացել է 1990 MU անվանումը, նախնական գնահատումների համաձայն՝ ունի 2,8 կիլոմետր տրամագիծ: Դրանից հետո Երկրին կմոտենան եւս մի քանի աստղակերպեր, ընդ որում, յուրաքանչյուր այդպիսի իրադարձության միջեւ ժամանակամիջոցը, Բենների խոսքով՝ կլինի «ոչ երկարատեւ»:

Այդ վեցյակից վերջինը՝ Ապոֆիս աստղակերպը, Երկրին կմոտենա 2029 թվականին: Փորձագետն ընդգծել է, որ այդ երկնային մարմիններից ոչ մեկն սպառնալիք չի ներկայացնի Երկրի համար, թեեւ վեցից երկուսը կանցնեն ավելի փոքր հեռավորությամբ, քան Երկրից մինչեւ Լուսին հեռավորությունն է:

NASA-ի գնահատումներով երկրաշուրջ տարածությունում կարող են գտնվել մոտավորապես 17 հազար տակավին չհայտնաբերված աստղակերպեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА