o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիվանդությունից մինչեւ խոստովանություն. «Մինուս 2»-ը Համազգայինի բեմում  

05.05.2019 02:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հիվանդությունից մինչեւ խոստովանություն. «Մինուս 2»-ը Համազգայինի բեմում  

Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Սամուել Բենշեթրիի «Մինուս երկու» պիեսի հիման վրա, Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրությամբ, ներկայացումն արդեն համալրում է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի խաղացանկը:

Ավելի լավ է քաղաքապետը գովազդում նկարվի, ճարտարապետն էլ բեմում երգի

Ինչպես ասում են՝ քաղցկեղը դատավճիռ չէ, ուստի ներկայացման հերոսները, նույն հիվանդասենյակում հայտնված երկու տղամարդ, իմանալով իրենց անբուժելի հիվանդության և անխուսափելի մահվան մասին, որոշում են փախուստի դիմել և վայելել կյանքի վերջին օրերը:

Image may contain: 1 person, sitting and outdoorԹեպետ ներկայացման հերոսները 21-րդ դարի չարիք համարվող հիվանդության կրողներն են, բայց երկու ժամվա ընթացքում հասցնում են ծանոթանալ, օգնել ու երջանկության վայրկյաններ պարգեւել միմյանց: «Իրավունքի» հետ զրույցում դերասան ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց, որ դժվար չի եղել կերտել իր հերոսին, այլ դժվար է  գործընկերոջ հետ երկու ժամ անընդմեջ լինել բեմում. «Պիեսն այնքան լիքն է, հետաքրքիր, շատ նրբություններով ու անսպասելի անցումներով, որ ինձ համար դժվար չէր իմ կերպարը մարմնավորել:  Ես սիրում եմ տրագիկոմեդիա, երբ կոմիկականն ու ողբերգականն իրար հետ են, նույնիսկ երբ ողբերգության մեջ կոմեդիա, սարկազմ չեմ գտնում, անիմաստ եմ համարում ներկայացումը: Իսկ այս պիեսը լայն հնարավորություն է տալիս»,- ասաց Դ. Հակոբյանն ու մտաբերեց մի իրական պատմություն. «Մի մեծահարուստ՝ միլիարդատեր, երբ իմանում է, որ քաղցկեղ ունի, եւ իրեն մի տարվա կյանք է մնացել, ողջ հարստությունը նվիրում է մանկատներին: Կողքից մեկն ասում է՝ Image may contain: 2 people, people smiling, people standingհա, դե, իմացել է, որ մեռնում է, դրա համար էլ  բաժանում է: Միլիարդատերն ասում է՝ իսկ դու չգիտե՞ս, որ մեռնելու ես, ինչո՞ւ չես դու էլ քո ունեցածը բաժանում: Հիմա, այստեղ խնդիրն այն չէ, որ մեր կերպարները մահվան ճանապարհին են, այլ՝ երկուսն էլ ծանր ողբերգական կյանք ապրած մարդիկ են, իրենց սխալների, թուլությունների ու սխալ հաշվարկների պատճառով: Այդ 3 ժամվա մեջ իրենք հասցնում են ե՛ւ ընկերանալ, ե՛ւ երջանկանալ, ե՛ւ ուրիշներին երջանակացնել, ե՛ւ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ներկայացման մեջ, երբ երիտասարդ զույգին օգնում են երջանիկ լինել, ու զույգն առանց շնորհակալության հեռանում է, իմ հերոսն ասում է՝ տեսե՛ք, առանց շնորհակալության գնացին, մարդիկ էգոիստ են դարձել... Այնուամենայնիվ, ողջ պիեսի ընթացքում իրենք իրենց բացահայտում են, կարծես մեկը մյուսի համար քահանա դարձած խոստովանում են իրենց արածներն ու չարածները: Վերջին հաշվով բոլորս էլ մահկանացու ենք ու եթե մահն այսօր չլինի, վաղը կլինի, պարզապես այս մարդիկանց, չգիտես ինչու, ժամկետ են ասում՝ մի շաբաթ մեկին, երկու շաբաթ՝ մյուսին եւ նրանք որոշում են փախչել հիվանդասենյակից ու վայելել վերջին օրերը: Այդտեղ մի լավ նախադասություն կա, երբ իմանում են կյանքի կարճ օրերի մասին ասում են՝ հիմա ի՞նչ ենք անելու՝ պիտի հեռանանք, հարցնում է՝ բայց ո՞ւր, պատասխանում է՝ ի՞նչ կարեւոր է, հեռանալու նպատակն էլ հենց այն է, որ նպատակ չունենաս, պարզապես այդ վիճակից պետք է հեռանալ: Իրական կյանքում նույն կերպ պետք է վարվես ստորության, չարության դեպքում, վատից պիտի հեռանաս եւ հեչ կարեւոր չէ, թե որ ուղղությամբ, պարզապես այդ վատ երեւույթներից պետք է հեռանալ, սա է ամբողջ խնդիրը»:

Քոչարյանը բարձր տրամադրությամբ է`պայքարելու է մինչեւ վերջ եւ ապացուցելու իր անմեղությունը

 Խաղընկերոջը լրացնելով դերասան  ՎԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ ասում է. «Երբ մարդ կորցնում է իր հավատը, ընդհանրապես կյանքի եւ ամեն ինչի նկատմամբ, նշանակում է ինքն ավարտվում է: Մարդու փրկության միակ տարբերակը հավատն է, քանի որ հավատն ամեն ինչ կարող է ստեղծել եւ ոչ միայն իր, այլ՝ կողքինների համար, ինչպես իմ հերոսը, որ ոչ թե միայն իր մասին է մտածում, այլ՝ պատական, հիվանդանոցում ծանոթացած մի մարդու, ում հետ կիսում է հիվանդասենյակը, թեպետ չգիտի  թե ով է, բայց նա պետք է ապրի, անգամ վերջին վայրկյանին ձգտի կյանքին, թեկուզ մեկ անգամ, բայց տեսնի իր երեխային: Մարդկանց մեջ, անկախ իրենցից երբեմն չարություն է առաջ գալիս, բայց չկա մի մարդ, որ հետո չփոշմանի»,- ասում է Վ.Մկրտչյանն ու անբուժելի հիվանդություն ունեցողներին հորդորում երբեք չընկճվել. «Ես տեսել եմ մարդկանց, ովքեր ասում են՝ դե մեզ էլ ինչ մնաց, իմ կյանքն ավարտված է, ոչ, ոչինչ ավարտված չէ, կան ձեզ շրջապատող մարդիկ, որոնց դուք պետք եք»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА