o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բարսելոնան ինձ համար չէ».Ռոնալդու

04.05.2019 23:49 ՍՊՈՐՏ
«Բարսելոնան ինձ համար չէ».Ռոնալդու

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չի ցանկանա երբևէ բնակվել Բարսելոնայում:

«Ապրել Բասելոնայու՞մ. ոչ, այդ քաղաքն ինձ համար չէ: Այնտեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, և ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Կրիշտիանուն իրենց դուր չի գալիս: Բայց դա նորմալ եմ համարում, քանի որ մենք երկար ժամանակ մրցակիցներ ենք եղել: Դա խնդիր չէ ինձ համար», – Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Կրիշտիանուի համար հրաշալի կլինի, եթե Նեյմարը նրա կողքին լինի.Ռոնալդո

Պորտուգալիայի հավաքականի ավագը 2009 թվականից մինչև 2018 թվականը խաղացել է «Ռեալում», որի կազմում «Բարսելոնայի» դարպասը գրավել է 18 անգամ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА