ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուի հերթական տպավորիչ ցուցանիշը

04.05.2019 23:41 ՍՊՈՐՏ
Ռոնալդուի հերթական տպավորիչ ցուցանիշը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Տորինոյի» դարպասը խփած գոլը հոբելյանական էր:

Պորտուգալացին իր ակումբային կարիերայում գլխով խփած իր գոլերի թիվը հասցրեց 100-ի: Իսկ ընդհանուր առմամբ, Ռոնալդուն խփեց իր կարիերայի 601-րդ գոլը՝ 1 գոլով առաջ անցնելով Մեսիից, որն էլ իր 600-րդ գնդակը խփեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլի» դարպասը: Սակայն պետք է նշել նաև, որ Ռոնալդուն այդ ցուցանիշը գրանցել է անցկացրած 804 խաղում, իսկ Մեսին՝ 715:

Ռոնալդուի հրաժեշտի խոսքերը Ալեգրիին

Պորտուգալիայի հավաքականի ավագը 450 գոլ խփել է «Ռեալի» կազմում, 118՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 28՝ «Յուվենտուսի» և 5-ը՝ «Սպորտինգի» կազմում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА