o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թվում է, թե մեկն ավելի լավն է, իսկ հետո մյուսը պատասխանում է.Կյելինին` Ռոնալդուի և Մեսսիի մասին

04.05.2019 23:28 ՍՊՈՐՏ
Թվում է, թե մեկն ավելի լավն է, իսկ հետո մյուսը պատասխանում է.Կյելինին` Ռոնալդուի և Մեսսիի մասին

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Տորինոյի» հետ ոչ-ոքի անցկացնելուց հետո խոսել է թիմի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Մեր թիմը սիրտ ու հոգի ունի, դրա մասին վկայում են վերջին հանդիպումները: Մենք ավելի լավ խաղացինք, քան նախորդ շաբաթ, բայց ամեն դեպքում ցանկանում ենք ապացուցել, որ մենք լավն ենք բոլորից ու արժանիորեն նվաճում ենք Սկուդետոն:

Ռոնալդուի ընկերուհին ներքնազգեստի գովազդում.Տեսանյութ

Մենք արձակուրդում չենք դեռևս՝ չնայած այն բանին, որ կարող էինք ավելի մեծ ջանքեր գործադրել ու հաղթել «Տորինոյին»:

Մեր բախտը բերել է, որ ապրում ենք Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի ժամանակաշրջանում: Նրանք համաշխարհային կարգի ֆուտբոլիստներ են, ինչպես թենիսիստներ Ֆեդերերն ու Նադալը: Թվում է, թե մեկն ավելի լավն է, իսկ հետո մյուսը պատասխանում է», – Կյելինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА