o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այրվում ենք ռևանշի հասնելու ցանկությունից.Վան Դեյկը` «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի մասին

04.05.2019 23:22 ՍՊՈՐՏ
Այրվում ենք ռևանշի հասնելու ցանկությունից.Վան Դեյկը` «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի մասին

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ դիմակայության մասին, որի պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 7-ին:

«Շատ դժվար խաղ է մեզ սպասում: Մրցակիցը լավ մարզավիճակում է գտնվում, իրեն լավ է զգում և ավելի հանգիստ կարող է պատրաստվել խաղին: Բայց պետք չէ մոռանալ նաև, որ մենք ևս շատ լավ ենք խաղում վերջին ժամանակներում: «Բարսելոնայից» կրած պարտությունը չի ազդում մեր մարզավիճակի վրա ու չի կոտրում մեզ: Մենք վստահ ենք մեզ վրա պատասխան խաղից առաջ և այրվում ենք ռևանշի հասնելու ցանկությունից», – հոլանդացու խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն:

«Ռոնալդուին ու դե Լիխտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հասնելու համար չենք ձեռք բերել». Խեդիրա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА