o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանը պատասխանել է ԱՄՆ-ի «միջուկային վերջնագրին»

05.05.2019 12:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը պատասխանել է ԱՄՆ-ի «միջուկային վերջնագրին»

Թեհրանը կշարունակի հարստացնել ուրանը՝ չնայած Վաշինգտոնի կողմից գործադրվող ճնշումներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իրանական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Արցախ

«Ըստ միջուկային համաձայնագրի՝ Իրանը կարող է ծանր ջուր արտադրել, դա չի խախտում համաձայնագիրը», - ասել է Լարիջանին:

Ուրբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Բուշերի ԱԷԿ-ի տարածքում լրացուցիչ շինարարության և ուրանի հանքաքարի դիմաց Իրանից հարստացված ուրանի դուրս բերման նկատմամբ:

Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի հանդուրժի Իրանի կողմից ուրանի հարստացումը և առկա ծավալներից ավելի ծանր ջրի արտադրությունը: Պետքարտուղարությունն Իրանից պահանջել է հաշվետվություն ներկայացնել ՄԱԳԱՏԷ «միջուկային ծրագրի նախկին ռազմական բնույթի» մասին:

Իրանն, իր հերթին, հերքում է միջուկային զենքի մշակման ծրագրերի առկայությունը:  Ծանր ջուրն օգտագործվում է որոշ տեսակի միջուկային ռեակտորներում:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА