ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվգենի Պետրոսյանն արձագանքել է Ռուսաստանից հեռանալու մասին հրապարակումներին

04.05.2019 21:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Եվգենի Պետրոսյանն արձագանքել է Ռուսաստանից հեռանալու մասին հրապարակումներին

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան էջում արձագանքել է Ռուսաստանից իր հեռանալու մասին հրապարակումներին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, Պետրոսյանի կարծիքով՝ լրագրողները մշտապես և անպատիժ խեղաթյուրում են իր մասին լուրերը:

Բակո Սահակյանի գլուխը «քարերով ցխելու» մասին հայտարարությունը պատահական չէր

«Հենց լուսանկար հրապարակեցի ինքնաթիռից և գրեցի, որ թռչում եմ, լրագրողները դրանից իրադարձություն սարքեցին: Նրանք ասում են, որ ես արտագաղթել եմ Ռուսաստանից: Ես Սոչիում եմ՝ հյուրախաղերով: Եվ եթե դա կոչվում է «փախուստ Ռուսաստանից», ապա կասեմ ինչպես իմ կերպարներից մեկը. «հիմարնե´ր, դուք խելացի չեք»: Ինչպես կարելի է անպատիժ գրել ինչ պատահի», - սոցցանցում գրել է Պետրոսյանը:

Մինչ այդ լրագրողները հայտնել էին, որ ստերից և կեղծիքից հոգնած Պետրոսյանը հեռացել է Ռուսաստանից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА