o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախը մեր տարածաշրջանում միակն է, որը ոչ թե անվտանգություն սպառող է, այլ անվտանգություն արտադրող է. Գառնիկ Իսագուլյան. Տեսանյութ

04.05.2019 13:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախը մեր տարածաշրջանում միակն է, որը ոչ թե անվտանգություն սպառող է, այլ անվտանգություն արտադրող է. Գառնիկ Իսագուլյան. Տեսանյութ

«Արցախի հարցին ես ընդհանրապես խուսափում եմ անդրադառնալ, որովհետեւ դե ֆակտո գոյություն ունի կայացած պետություն` իր բոլոր պետական ինստիտուտներով: Այդ պետությունն ունի քաղաքացիներ, որոնք հարգում են իրենց սահմանադրությունը, օրենքները, ունեն իրենց պետական կառուցները, որոնք այսօր իրենց օրվա հացը վաստակում են իրենց հայրենիքում` Արցախ աշխարհում: Ժողովուրդն իր խոսքը ասել է դեռեւս 1988-89թթ.ին, ապա նաեւ` պատերազմի տարիներին, եւ մի քանի օր հետո էլ նշելու ենք Մայիսյան եռատոնը Արցախում: Այսինքն, ժողովուրդն իր անելիքը արել է, այլեւս մնում է, որ դե ֆակտո մեր իշխանությունները կարողանան դե յուրե ֆիքսել այդ արածը, եւ այդ ֆիքսումը տարածել ամբողջ աշխարհով: Ես դեռեւս 2009 թվականին «15 հարց, 15 պատասխան. ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վերնագրով գրել եմ փոքրիկ հարցերի եւ պատասխանների ժողովածուն: Արդեն երեք անգամ տարբեր մարդկանց միջոցով ուղարկել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ հասել է, թե՞ ոչ: Պարտավորվում եմ ինչ-որ առիթով անձամբ իրեն տալ այդ գիրքը, որտեղ Արցախին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները կան»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, նկատելով.

Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

-  Մասնավորապե` զիջե՞լ, թե չզիջել, փոխզիջումը ո՞րն է, կարելի՞ է դրան գնալ, թե՞ ոչ: Այդ բոլոր հարցերի պատասխանները հայերեն, ռուսերեն, անգլերեն: Այդտեղ ասված է ամեն ինչ, ավելացնելու ոչինչ չկա: Արցախը կայացած պետություն է, Արցախը մեր տարածաշրջանում ամենաժողովրդավարական պետությունն է, եւ միակը, որը ոչ թե անվտանգություն սպառող է, այլ անվտանգություն արտադրող է: Այսինքն, ինքն իր գոյությամբ կայունություն է ապահովում մեր տարածաշրջանում ամբողջությամբ: Հիմա ոնց կարելի է այս կայունությունն ապահովող այս տարածաշրջանային միավորի հետ կապված որեւէ փոփոխության գնալ, որի հետեւանքները դժվար է հետո պատկերացնել: Իհարկե, մենք հայ իրականության մեջ ունենք մարդիկ, ովքեր ինչ-որ հողեր տալու մասին են խոսում, որոնք քնել ու զարթնել եւ նման բան են մտածել: Բայց ամեն ինչ լավ կլինի, Արցախը կայացած պետություն է, գնալով շատ ավելի է կայանալու»:

Մանրամասն դիտեք տեսանյությում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА