o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իշխանությունը իրավունք չէ, իշխանությունը պատասխանատվություն է». Խ. Հարությունյան

04.05.2019 02:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իշխանությունը իրավունք չէ, իշխանությունը պատասխանատվություն է». Խ. Հարությունյան

«Հայտնի քաղաքական գործիչ եւ իրավագետ Էլինար Վարդանյանը, որը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խումբը» ‹‹Մտնում ենք վտանգավոր փուլ›› գրառմամբ արտահայտում է իր արդարացված ե՛ւ դժգոհությունը, ե՛ւ մտահոգությունը կապված մեզանում պետական բազմաթիվ մարմինների, նրանց գործառույթների եւ հեղինակության նկատմամբ հանրության վստահության ակնհայտ նվազման հետ», - նշում է ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու մանրամասնում. «Հանրային կյանքը դեգրադացիայի ենթարկող այդ երեւույթի պատճառները տիկին Վարդանյանը, ի թիվս այլ երեւույթների, պայմանավորում է նաեւ նրանով, որ ամեն նորանշանակ պաշտոնյա իր խնդիրն է համարում առանց հիմք ու առանց ապացույց աջ ու ձախ բոլորին մեղադրել կոռուպցիայի ու այլ մեղքերի մեջ: Ակնհայտ է, եզրակացնում է Վարդանյանը, որ պաշտոնյաների նման վարքագիծը ունենալու էր իր ծանր հետեւանքները։ Անշուշտ պետք է համաձայնվել տիկին Վարդանյանի հետ: Սակայն այդ ամենի պատճառը, ըստ իս, պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօրյա իշխանավորների բացարձակ մեծամասնությունը չի գիտակցում, որ իշխանությոնը՝ իրավունք չէ, իշխանությունը՝ պատասխանատվություն է: Պատասխանատվություն է հանրության առջեւ հրապարակած քո խոսքերի եւ խոստումների համար, քո որոշումների հետեւանքների եւ հանրային կյանքի բնականոն զարգացումն ապահովելու համար»:

Այլընտրանքային լուրեր 17․07․2019

Եզրափակելով խոսքը՝ Խ. Հարությունյանն ընդգծում է, որ անկախության շրջանի բոլոր իշխանությունների պատմական փորձը ապացուցում է անողոք մի ճշմարտություն. «Չի կարող հաջողել այն իշխանությունը, որը չի գիտակցում, որ ինքը, նախեւառաջ պատասխանատու է, ապա նոր այդ պատասխանանատվությանը ադեկվատ լիազորությամբ օժտված ինստիտուտ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА