o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Նիկոլը խաբում էր, թե մեր երկիրը չի զարգանում, այլ քանդվում է...». Մ. Հարությունյան

04.05.2019 02:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Նիկոլը խաբում էր, թե մեր երկիրը չի զարգանում, այլ քանդվում է...». Մ. Հարությունյան

«20 տարիների ընթացքում ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը հետեւողականորեն Հայաստանը դարձրել են տուրիստների համար գրավիչ երկիր՝ կառուցելով Հյուսիսային պողոտան ու բազմաթիվ բարձրակարգ հյուրանոցներ, նոր օդանավակայան եւ աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկը, վերականգնելով բազում եկեղեցիներ ու ենթակառուցվածքներ,Ծաղկաձորն ու Ջերմուկը դարձնելով տուրիստական զոնաներ, օտար երկրներում գովազդելով Հայաստանը, Ռուսաստանի քաղաքացիներին թույլ տալով, որպեսզի ներքին օգտագործման անձնագրերով ժամանեն մեր երկիր՝ փաստացի Հայաստանը դարձրին տուրիստական սիրված ուղղություն...», - նշում է քաղաքական մեկնաբան ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու մանրամասնում. «Եվ այսօր Երեւանի փողոցներում տուրիստների քանակը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ վերջին 20 տարիներին Հայաստանը զարգացել է, որ Նիկոլը խաբում էր, թե մեր երկիրը չի զարգանում, այլ քանդվում է...Այո, դեռ շատ անելիքներ կան տուրիզմը զարգացնելու ճանապարհին, դեռ Հայաստան եկող տուրիստների քանակը պետք է ավելանա, բայց մի բան բոլորս պետք է ֆիքսենք, որ միայն տուրիզմով հնարավոր չէ զարգացնել Հայաստանը, մեզ պետք է մրցունակ եւ զարգացող գյուղատնտեսություն, թեթեւ եւ միջին արդյունաբերություն...Թե բա Հայաստանը 20 տարում քանդվել ա...»:

Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության մասին նոր որոշում է ստորագրել

Եզրափակելով խոսքը՝ Մ. Հարությունյանը շեշտել է, որ այն, ինչ արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում տուրիզմի զարգացման համար անուրանալի է եւ շատ տեսանելի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА